«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է ՔՊ-ից իր հասցեին հնչող տարատեսակ մեկնաբանություններին՝ արձանագրմամբ.
«Պարզվում է` Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն իր հետ կապված իրավունքներն ամբողջությամբ հանձնել է ՔՊ-ին, իսկ Արցախ հանձնողներն ու Մայր Աթոռի դեմ գրոհողները դերաբաշխում են արել` ով ցեխաջուրը մտնի կամ փչակից դուրս գա ու ինքնադրսևորվի:
Էլի եմ կրկնում՝ եթե Արգիշտն իր մոտեցումները ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին դեմ-դիմաց ասեր, կանեի այնպես ինչպես ավելի վաղ հնչեցրել եմ, ինչն ի դեպ նախկինում երբեք չի արել:
Արգիշտ, ի տարբերություն քեզ, ես ուղիղ եմ ասում: Հասկանում եմ, երես չունես, բայց այս ընտրությունն ու դրանում քո նոր բառապաշարը, անցածդ ճանապարհը ջնջելն ու սրբագրելը, քեզ պարզ ընտրության առաջ են կանգնեցրել:
Իսկ «նոր ընկերներդ» քեզ արջի ծառայություն են մատուցում` «զոհաբերում» ստամոքսային շահերին, իսկ ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով:
Իսկ կողքիդ կանգնած որոշ կոլխոզնիկներին ասա` ոտի տակ չընկնեն, ամեն մեկն իր արածի ու չարածի համար պատասխանատվությունն է կրում: