Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքե՞ր են 44-օրյա պատերազմի պարտության մեղավորները. 5 տարի անց՝ չկան պատժվածներ


44-օրյա արյունալի պատերազմից հետո մեղավորների փնտրտուքը դեռ շարունակվում է․ ովքե՞ր են մեղավոր՝ Արցախի կորստի, հազարավոր զոհերի, վիրավորների ու խեղված ճակատագրերի համար։ Հարց, որ հուզում է բոլորին, բայց հինգ տարի անց՝ պատասխան չունի։
Տարիներ են անցել, բայց պաշտոնական պատասխանատվություն այդպես էլ չի ստանձնել ոչ ոք, չկան պատժվածներ։


Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին` պատերազմի պարտության համար, իշխանություններն էլ մեղավոր են կարգում բոլորին․..դասալիքներ, հին ու անպիտան զենք, ոչ մարտունակ բանակ, և ի վերջո՝ Ռուսաստան։
Ըստ իշխանությունների՝ մեղավոր են բոլորը, բացի՝ իրենցից։ Ի վերջո իշխանությունների ձեռամբ հանրության շրջանում կենսունակ դարձավ մի թեզ՝ ռուսական կողմն է հանձնել Արցախը։


Իսկ ի՞նչ են կարծում քաղաքական շրջանակները, ի՞նչ են ցույց տալիս փաստերն ու վերլուծությունները․


Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նշում է.


«Այս պահին չեմ կարող տալ ավելի հանգամանալից գնահատականներ, քան որ տրվել է: Ռուսաստանի մասով կարող եմ ասել, որ դա ընդամենը մանիպուլյատիվ խոսակցություններ են, որոնք ուղղորդվում են պարզ է` որտեղից: Կարծում եմ, որ այս հարցերի նպատասխանները կգտնվեն միայն իշխանափոխությունից հետո»:


Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ պատերազմի ողջ ընթացը պլանավորված է եղել։ Արցախցի պատգամավորը նկատում է՝ որքան էլ իշխանությունները կեղծ թեզեր առաջ տանեն, հենց ռուսական կողմի միջնորդությամբ մի քանի անգամ պատերազմը կանգնեցնելու փորձեր են արվել․ «Մինչ այս պահը որևէ գնահատական չի հնչել, դրանք գնաահատականներ չեն, դրանք անձերի հորինած պատմություններ են, դրանք շարունակությունն են 20 թվականի պատերազմի ողջ ընթացքում իշխանությունների կողմից տրվող ապատեղեկատվության, որովհետև Արցախում մենք լռիվ այլ իրականության մեջ էինք, Հայաստանում մեր հայրենակիցները լսում էին այլ իրականություն: Սա մեզ համար հնարավորություն է հետևություն անելու, որ իրենք ոչ թե հիմա ստիպված են ստւմ, այլ դա պլանավորված էր, և ճնծումներով իշխանական մեխանիզմների գործածմամբ իրենց փորձում էին լռիվ այլ իրականություն ներկայացնել, որպեսզի հետագայում կարողանային մեղաավորներ կարգել: Որևէ մեկն իրավունք չունի և համարձակություն չպետք է ունենա մեղադրել բանակին, որովհետև բանակն արել է ոչ թե հնարավորը, այլ անհնարինը: Անհնարինը, ոչ թե նրա համար, որ զենք չկար, զենքի ահռելի քանակությանը զուգահեռ մենք տեսնում էինք հրամանատարական կազմի սխալ ուղորդումները: Միտումնավո՞ր, թե՞ ոչ, դա արդեն պետք է հստակ քննություն կատարվի:


Ինչ վերաբերում է ռուսական կողմին ուղղված մեղադրանքներին, պատերազմից նույնիսկ հինգ տարի անց ես ուզում եմ հասկանալ` պատերազմի ընթացքում ի՞նչ դերակաատարություն պետք է ունենար ռուսաական կողմը, եթե ՀՀ-ն, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, ի սկզբանե պլանավորված տապալում էր ողջ պատերազմական գործընթացը»,-ասում է Արցախի պատգամավորը։


Պատերազմից հետո ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ իբրև ուսումնասիրելու և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, սակայն՝ ի սկզբանե այս հանձնաժողովը եղել է ոչ վստահելի, քանի որ հանրությունը և ընդդիմադիր շրջանակները պնդում են՝ պատերազմը եղել է հենց այս իշխանությունների օրոք, իսկ պարտության մեղավորները չեն կարող քննել դրա պատճառները, առավել ևս ՝ պատժել իրական մեղավորներին։
Այսօր էլ, երբ քննիչ հանձնաժողովի զեկույցն ամբողջությամբ պատրաստ է, սակայն իշխանությունները հրաժարվում են հանրությանը ներկայացնել՝ ի վերջո ի՞նչ են պարզել, ի՞նչ է տվել այս հանձնաժողովի տարիներ շարունակ աշխատանքը։


Ազգային անվտանգության, ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմական շտաբի գործողությունների հարցում հնչում են բազմաթիվ հակասական գնահատականներ։ Որոշ հրամանատարներ խոսում են անպատրաստ բանակից, մյուսները՝ սխալ ռազմավարությունից։


Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքով՝ Արցախը հանձնվեց դավաճանական ծրագրի միջոցով


«Ինձ համար ամեն ինչ ակնհայտ է: Իշխանությունները, որոնք ապօրինի էին, ի սկզբանե նպատակ էին դրել ոչնչացնել բանակը և Հայաստանի ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները, ի սկզբանե նպատասկ էին դրել հանձնել Արցախը և իրենց այդ ստոր, դավաճանական ծրագիրն իրագործեցին:

Եթե Արցախը լիներ ռուսներինը, ուրեմն ռուսները կհանձնեին, բայց Արցախը ոնց որ ռուսներինը չէր: Մենք առաջարկում էինք, որ Արցախը մտնի Ռուսաստանի պրոտեկտորատի տակ, մենք առաջարկում էինք, որ Արցախի ԱԺ–ն հայտարարություն անի` խնդրելով ՌԴ–ին ընդունել Արցախն իր կազմի մեջ, արցախցիները ստանան Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ գաղափարն առաջինը տարիներ առաջարկեց մեծ գրող, մտավորական և հասարակական գործիչ Զորի Բալայանը: Այն ժամանակ բոլորը գոռում էին, որ նա դավաճան է, այս է, այն է: Ռուսասստանը կարող է հանձնել այն, ինչ պատկանում է իրեն: Ո՞նց կարող է Ռուսաստանը հանձնել Արցախը, Արցախը հանձնեց Հայաստանի իշխանությունը, որը գոռում էր`«Արցախը Հայաստան է և վերջ»,Արցախը հանձնեց Նիկոլը և նրա հետ իշխանությունը զավթած այդ ոհմակը, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը կամ որևէ այլ պետություն»,-ասում է Բաբուխանյանը:


44 օր տևած պատերազմը վաղուց ավարտվել է, բայց ճշմարտության պատերազմը դեռ շարունակվում է։ Ովքե՞ր են մեղավոր պատերազմի պարտության, տարածքային և մադկային ծանր կորուստների համար։Հարցեր, ցավոտ հարցեր, որոնք չունեն պատասխաններ:

Լրահոս

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ
Կարևոր
«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»
Կարևոր
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում
ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին
Հայտնի է 1/16 եզրափակչի առաջին զույգը․ ԱԱ
Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ
Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը
Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)
Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Կարևոր
Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ)
Կարևոր
ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
Կարևոր
Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը

Լրացուցիչ նորություններ

...

Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ

Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)

Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)

Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին

Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը

Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց

Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը

Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով

Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց

Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում

Հետընտրական փուլի ամեն օրը կարևոր է զարգացումների համար. իշխանությունը գործում է. Տիգրան Աբրահամյան

Մենք քաղաքապետ ունենք, նոր քաղաքապետ չենք ուզում և սպասում ենք Սրբազանին. Միքայել սրբազանի աջակից

Փաշինյանի օրակարգը հստակ է՝ մաս-մաս կտրտել Հայաստանն ու հանձնել Ադրբեջանին. Մետաքսե Հակոբյան

Ամբողջ դատական համակարգն է տեռորի ենթարկված. Մարինե Ֆարմանյան

Ավերիչ երկրաշարժ՝ Վենեսուելայում. Խուզարկություններ՝ այս անգամ Գյումրիում

Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել