Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է չորս անձ։ Նրանց թվում է մեկ զինծառայող, հաղորդում է Maiden Tower թելեգրամյան ալիքը։
Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Իլքին Գանբարովին և Վուսալ Աղաևին (զինծառայող), որոնք կասկածվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։
Երկու այլ քաղաքացիներ՝ Թուրալ Ալիևը և Մամեդ Շարիֆովը, ձերբակալվել են Հորդանանում և Թուրքիայում և վերադարձվել Ադրբեջան։