Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։