Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ջալալ Հարությունյանը կազատազրկվի. Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը կազատազրկվի։ Վճռաբեկ դատարանը հրապարկել է որոշումը, որով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել է։

Բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի մեղադրական վերդիկտը, 2025 թվականի փետրվարի 7-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշումը՝ կայացնելով արդարացման դատական ակտ, կամ բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել վարույթի ելքի վրա կամ խաթարել արդարադատության բուն էությունը։

Հիշեցնենք, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Վերաքննիչն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։Քրեական օրենսգրքի 550 հոդվածը վերաբերում է զինվորական պաշտոնեական անփութությանը, հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

 «Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։Ավելի հստակ. դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի ուղղությամբ՝ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում «Ցորի» զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։

Ըստ իրավապահների՝ Ջալալ Հարությունյանի սխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։Զոհված զինծառայողների ծնողները պնդում էին, որ Ջալալ Հարությունյանը չարաշահում էր իրավունքը՝ փորձելով գործը ձգձել մինչև կլրանար վաղեմության ժամկետն ու ինքը կազատվեր պատիժը կրելուց։ Վաղեմության Ժամկետը լրանում է մի քանի օրից՝ հոկտեմբերի 12-ին։

Լրահոս

Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ)
Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա
Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին
ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ների
Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջ
Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով
Al Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքները
Ամերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայից
Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը Եվրամիություն
Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել են
Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասին
Խոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքը
Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել
ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան Աբրահամյան
Ի՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար Ղազարյան
Հետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Լրացուցիչ նորություններ

...

Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին

Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին

Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասին

Խոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքը

Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել

ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան Աբրահամյան

Ի՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար Ղազարյան

Հետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին

Հայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)

Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից

«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան

Սարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք Նեպալում

Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին

Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում

ԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել Իրան

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր

ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Էդվարդ Լինն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին