Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ ոստիկանը պատժի չի ենթարկվում, սա համակարգային թողտվության արդյունք է. փաստաբան


Երբ քաղաքացուն խոշտանգած կամ բռնության ենթարկած ոստիկանը նույնականացված է, բայց նրան չեն պատժում, նշանակում է՝ համակարգային մոտեցում կա։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանն՝ անդրադառնալով հունիսի 12-ին և դրանից առաջ, օրինակ՝ Եռաբլուրում, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործադրած անհամաչափ ուժին, բռնության դեպքերին։«Երբ տեսնում ենք, որ ոստիկանը պատժի չի ենթարկվում, մենք հիմք ենք ունենում պնդելու, որ սա համակարգային թողտվության արդյունք է և բոլոր իրավապահ մարմինները համատեղ, իրար գործողություններ փոխլրացնելով, նպաստում են այս կարգի ապօրինությունների դրսևորմանը»,- ասաց Խուդոյանը։

Փաստաբանը շեշտեց, որ հետևողական են լինելու՝ բոլոր բռնությունների, խոշտանգումների դեպքերը հստակ արձանագրվեն, նաև դրանց ընթացքին են հետևելու։ Փաստաբանի կարծիքով՝ հարցին լուծում տալու համար հանրային լայն արձագանք, նաև իրավապաշտպանների, լրատվամիջոցների հետևողականությունն է պետք։Ըստ նրա՝ իրավական գործընթացներն այն աստիճան են աղավաղվել, որ դժվար է հարցի լուծումը պատկերացնել միայն կաբինետային գործողություններով։

Խուդոյանն անդրադարձավ նաև այս տարվա ընթացքում անհնազանդության ակցիաների մասնակից քաղաքացիների ավտոմեքենաները պահպանվող տարածք տանելուց հետո «հորինված գործերին»։Նրա խոսքով՝ ավտոմեքենաները ոստիկանության կողմից տարվել են պահպանման տարածք, ու երբ անձինք փորձել են վերադարձնել իրենց մեքենաները՝ մտածելով, որ որևէ վարչական իրավախախտման մեջ են մեղադրվելու, պարզվել է, որ երկնքից քրեական վարույթ է ընկել։ Իրավապահ մարմինները, փաստաբանի դիտարկմամբ, այս ամենը որպես պատրվակ են ծառայեցնում հավաքներին մասնակցության համար քաղաքացիներին պատժելու նպատակով։

Լրահոս

Լրացուցիչ նորություններ

...

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները