Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը․ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ:

Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։

Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։

Բայց նաև այդ ճանապարհը մեզ սովորեցրեց, որ անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը։

Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։

Մենք գիտակցում ենք, որ խաղաղությունը միայն արտաքին պայմանավորվածություն չէ․ այն ներքին համոզմունք է, համախմբման և համազգային ուժի արդյունք։

Այս օրերին մենք քայլեր ենք ձեռնարկում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա բարդ ու պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է համբերություն, կամք և անկեղծություն։

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կնշանակի նոր որակի հարաբերություններ հարևանների հետ, բարիդրացիական ապրելու հնարավորություն, բաց սահմաններ և նոր հեռանկարներ։ Գիտակցում ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է, որը կարող է ապահովել մեր երկրի զարգացումը և քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը։

Սիրելի հայրենակիցներ,

Անկախությունը շարժում է, շարունակվող ընթացք։ Այն չի ավարտվում որևէ տարեթվով կամ խորհրդանշական տարեդարձով։ Անկախությունն ամեն օր նորոգվող պատասխանատվություն է՝ մեր պետության հանդեպ, մեր հարևանների հանդեպ, մեր սերունդների հանդեպ։ Այն ապրելակերպ է, որը պետք է կյանքի կոչենք հետևողականորեն՝ մեր աշխատանքով, մեր գիտակցությամբ ու մեր միասնականությամբ։

Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է։

Խաղաղություն, որ թույլ կտա բացել նոր հնարավորություններ տնտեսության, կրթության, մշակույթի, գիտության համար, որ կապահովի մեր քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որը կդարձնի անկախությունը ոչ թե նվաճում, այլ մեր երկրի, մեր հասարակության ամենօրյա իրականություն։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

Թող անկախությունը շարունակի լինել մեր ժողովրդի միասնության և խաղաղ ապագայի ամուր հիմքը»:

Լրահոս

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին
ՀՀ ԱԺ պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ հանձնաժողովների նիստերին
Կարևոր
Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները
ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի որդին պարտքերի պատճառով լքել է երկիրը
Անդրանիկ Քոչարյնաը պետք է մանդատը վայր դնի ու կանչվի դատարան․Քերոբյան (տեսանյութ)
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու
2026թ․ շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ
Եթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)
Կարևոր
Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման․ փաստաբան
Ռուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը
Պարոն Ծառուկյանը ունի տարբեր սցենարներ, երբ հարմար կլինի՝ վարչապետի թեկնածուին կհայտարարենք (տեսանյութ)
Շտապ
Պարզվել է Շիրակի մարզում ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների պայմանները
«Կրասնոդարից» «Էլչե» չեմ գնա․ Սպերցյան
Մնաց 24 ժամ․ աշխարհը կանգնած է պատմական որոշման առաջ (տեսանյութ)
Ուկրաինան կարող է պառակտվել․ Զելենսկի. Դատախազը չի վերացրել Դավիթի կալանքը (տեսանյութ)
TRIPP-ը իրականում քաղաքական պրոյեկտ է. Զուրաբյան (տեսանյութ)
Ցավոք սրտի Հայաստանում ձևավորվել է շատ անառողջ քաղաքական համակարգ. Զուրաբյան (տեսանյութ)
Ի՞նչու է ՌԴ դեսպանը այցելել ԿԸՀ. Հովակիմյանը պարզաբանում է (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Անդրանիկ Քոչարյնաը պետք է մանդատը վայր դնի ու կանչվի դատարան․Քերոբյան (տեսանյութ)

Եթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)

Պարոն Ծառուկյանը ունի տարբեր սցենարներ, երբ հարմար կլինի՝ վարչապետի թեկնածուին կհայտարարենք (տեսանյութ)

TRIPP-ը իրականում քաղաքական պրոյեկտ է. Զուրաբյան (տեսանյութ)

Ցավոք սրտի Հայաստանում ձևավորվել է շատ անառողջ քաղաքական համակարգ. Զուրաբյան (տեսանյութ)

Ի՞նչու է ՌԴ դեսպանը այցելել ԿԸՀ. Հովակիմյանը պարզաբանում է (տեսանյութ)

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը լինելու է մեր գլխավոր առաջնահերթությունը (տեսանյութ)

Ողբերգական դեպք Ռիո դե Ժանեյրոյում

Հայերի 20 հոգանոց խումբը՝ Ադրբեջանում, Ուկրաինան կարող է պառակտվել․ Զելենսկի

171 Մլն-ի Խաբեություն «Հայաստան» համահայկական հիմնադրամում

Հսկայական աշխարհաքաղաքական փոփոխություն է այն, ինչ դուք անում եք. Էստոնիայի ԱԳՆ

Ի՞նչ են այսօր քննարկել Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարարը

Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չի կարող ճանաչվել, որովհետեւ նման հոդված գոյություն չունի. փաստաբան

ԱՄՆ-ը չի նահանջի մինչև Իրանը չհանձնվի

Ի՞նչով է պայմանավորված գետերում գարնանային վարարումները. մանրամասներ

ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը

«Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը Թաթոյանի հետ

ՈՒՂԻՂ․ 2026 թվականի գարնանային վարարումների, սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը

Նեթանյահուն բավարարված չէ. ԱՄՆ-ը դարձել է Իսրայելի «վարձկան».Խաչիկյանը՝ հրադադարի մասին (տեսանյութ)

Նպատակը ձախողվել է․ գումարները չեն հավաքագրվում, փոխարենը տրանսպորտը ավելի է ծանրաբեռնվում․ Աբգարյան (տեսանյութ)