Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը աշխարհում տարբեր հակամարտությունների լուծման գործում։
«Մեր երկրները համատեղ աշխատում են և աջակցում են կարևոր դիվանագիտական ջանքերին, ոչ միայն այն պատճառով, որ, պարոն նախագահ, դուք անձամբ նվիրված եք աշխարհի ամենադժվար հակամարտություններից մի քանիսի համար լուծումներ գտնելուն և խաղաղության հասնելուն», – ասել է միապետը Վինձորի ամրոցում Թրամփի պետական այցի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ։
Նրա ելույթը հեռարձակվել է Sky News-ով։Չարլզ III-ը նաև հիշեցրել է, որ Լոնդոնը և Վաշինգտոնը դաշնակիցներ էին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում։«Մեր երկրներն ունեն պաշտպանության, անվտանգության և հետախուզության ոլորտում իրենց ունեցած ամենասերտ հարաբերությունները։ Մենք միասին պայքարել ենք երկու համաշխարհային պատերազմներում՝ բռնապետության ուժերին հաղթելու համար», – ընդգծել է նա։
Թագավորը նշել է, որ Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները, իրենց դաշնակիցների հետ, ներկայումս օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։Թրամփը Մեծ Բրիտանիա է ժամանել սեպտեմբերի 16-ի երեկոյան՝ ժամանակակից պատմության մեջ աննախադեպ երկրորդ պետական այցով։