Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը հրաժարվել է Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառել. «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ mՆիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառել՝ կատարելով Ալիեւի հերթական ստորացուցիչ պահանջներից մեկը։ Մեզ պատմեցին, որ քննարկվել է պայմանագրում գերիների մասին կետ զետեղելու հարցը, Ադրբեջանը դեմ է արտահայտվել, եւ Փաշինյանը համաձայնել է դրան: Գերիների հարցը Բաքվի հետ բանակցվող միակ փաստաթղթից դուրս թողնելը Փաշինյանը պատճառաբանել է, թե պետական մակարդակով գերիների հարցը բարձրացնելն Ալիեւի ձեռքին զենք կդառնա՝ բանակցություններում այն օգտագործելու համար: Սակայն «Հրապարակ»-ի աղբյուրն ասում է՝ իրականում ուղղակի Փաշինյանն իրեն ազատել է ավելորդ գլխացավանքից: Միաժամանակ, այս քայլով ակամայից հիմնավորել է Ալիեւի այն պնդումները, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ոչ թե ռազմագերիներ են, այլ՝ տեռորիստներ, որոնք դատվում են ծանր հանցագործությունների համար։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել իշխանական պատգամավորներից։ Հովիկ Աղազարյանը հաստատեց լուրը։ «Ադրբեջանական կողմը չի ընդունում նրանց որպես գերիներ, այլ կարգավիճակ է տվել, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին սահմանադրական կարգի տապալման մեջ է մեղադրում։ Հետեւաբար, եթե Ադրբեջանը համաձայներ խաղաղության պայմանագրում ներառել գերիների հարցը, ապա պատասխան պիտի տար միջազգային հանրությանը, Ալիեւին հարցնելու էին՝ բա եթե գերի են, ինչո՞ւ չես ազատել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։Աղազարյանը կարծում է, որ պիտի մի քիչ ըմբռնումով մոտենալ՝ պնդելով, որ եթե գերիների հարցը ներառվեր բանակցություններում, ապա խաղաղության օրակարգը կմտներ փակուղի։ «Հիմա կանգնեինք՝ էդ պատճառի համար տորպեդահարեի՞նք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, որն առանց այդ էլ դժվար է»,-հռետորական հարց է հնչեցնում Աղազարյանը։ Իսկ այդ մարդկանց ճակատագրերով ո՞վ պետք է զբաղվի, եթե Հայաստանը պետական մակարդակով ձեռքերը լվանում, հրաժարվում է։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց, թե գերիներով համապատասխան մարմինները զբաղվում են, իսկ թե որ մարմիններն են զբաղվում, Աղազարյանը կոնկրետ չգիտեր։ Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում 8 գործիչներ` Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

Լրահոս

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին