Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի ուղերձում հնչել են երեք ծանր ու վտանգավոր «խոստովանություններ». Սուրենյանց

Այսօր Անկախության հռչակագրի տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ հնչեցին երեք ծանր ու վտանգավոր «խոստովանություններ»:


Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:«Հռչակագիրը հակադրեց պետականության գաղափարին։ Նա հայտարարեց, որ այն ծնվել է Ղարաբաղյան շարժման ազդեցության ներքո, իսկ այդ շարժումը ձևավորվել էր ԽՍՀՄ կողմից հայերի մեջ տասնամյակներով սերմանված սոցիալ-հոգեբանության արդյունքում։


Այսպիսով՝ Անկախության հիմքը ներկայացվում է ոչ թե մեր ժողովրդի ազատության կամքը, այլ Մոսկվայի հաշվարկված ծրագիրը։Փաշինյանը ակնարկեց, որ Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ-ի հրահրած պրոեկտ էր։ Նա հայտարարեց, թե գրքերի, ֆիլմերի ու ներկայացումների միջոցով ԽՍՀՄ-ը մեզ «մոդելավորված հայրենասիրություն» էր պարտադրում, որն իբր բերեց շարժման և Հռչակագրի։ Այս ձևակերպմամբ համազգային շարժումը ոչ միայն նսեմացվում է, այլև ներկայացվում է որպես օտար կայսրության մանիպուլյացիա։ Փաստորեն, ժողովրդի ինքնաբուխ կամքի ու համազգային համախմբման ամենաառաջնային դրսևորումը՝ Ղարաբաղյան շարժումը, Փաշինյանի պատկերացմամբ վերածվում է ԽՍՀՄ-ի ինտրիգի ու սցենարավորված խաղի։ Սա պատմական հիշողության կոպիտ աղավաղում է և վիրավորանք այն սերնդի հասցեին, որը իր կյանքի գնով կերտեց Հայաստանի անկախության ճանապարհը, Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը:Խոստովանեց, որ ինքը կարող էր կանխել 44-օրյա պատերազմը, բայց չարեց։ Ըստ նրա՝ պատերազմից խուսափելու միակ տարբերակը զիջումներն էին, բայց նա հրաժարվեց այդ ուղուց՝ հայտարարելով, թե պատերազմը ավելի քիչ էր վտանգում անկախությունը, քան փոխզիջումները։


Փաստորեն, ըստ Փաշինյանի խոտոր տրամաբանության՝ հազարավոր զոհերով, տարածքների կորստով ու պետական կառույցների խարխլմամբ պատերազմը կարող է ավելի շատ ծառայել անկախությանը, քան բարդ, բայց հնարավոր դիվանագիտական լուծումները։Այսօր մենք ունենք վարչապետ, որը փորձում է անցյալի փառավոր շարժումը, հերոսամարտը ներկայացնել որպես ԽՍՀՄ դավադրություն, Անկախության հռչակագիրը՝ որպես պետականության խոչընդոտ, իսկ 44-օրյա աղետը՝ որպես «անկախության պահապան»։ Սա ոչ միայն պատմության կեղծագրում է, այլև պետականության հիմքերի վտանգավոր արժեզրկում։


Իրականությունն այն է, որ պետություն ունեցող ժողովուրդը չի զոհաբերում իր գոյությունը կեղծ «պահպանման» պատրանքների համար։


Պետություն ունեցող ժողովուրդը կառուցում է խաղաղություն, ամրապնդում ինստիտուտները և իր անկախությունը պաշտպանում ոչ թե արկածներով ու կեղծ գաղափարախոսություններով, այլ պատասխանատու քաղաքականությամբ ու ազգային համախմբմամբ»,- գրել է նա:

Լրահոս

Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը. «Ժողովուրդ»
Գլոբան բացահայտել է, թե հոկտեմբերի կեսերին ում է բախտի ալիքը բաժին հասնելու
Վարորդներին զգուշացնում են՝ չընդունել հետևյալ դեղամիջոցները
Կարևոր
Բաքվում շարունակում են դատել ապօրինի պահվող հայերին
Մի քանի օր գազ չի լինելու. Հասցեները հայտնի են
Կա 2 զոհ, 7 վիրավոր. ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Թրամփը խոստացել է վերականգնել Գազան
Աշխատավարձը կրճատելուց հետո տասնյակ աշխարհազորայիններ լքել են զինծառայությունը. լրագրող
Netflix-ը մտադիր է ցուցադրել ՉԼ-ի խաղերը, ՈՒԵՖԱ-ն ակնկալում է 5 միլիարդ եվրո
Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվում է ուխտերթ
Կարևոր
Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին
Քաղաքական այլախոհներին կալանավորում են, հետապնդում․ամենակախյալ իրավապահ համակարգն ունենք․փաստաբան (տեսանյութ)
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել 5-րդ խաղափուլում
Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
Շուտով կմեկնարկեն ուղիղ չվերթներ դեպի Մադրիդ՝ մատչելի գներով. Ավինյան
Թրամփի ուղին սահուն վերափոխվում է թուրանական միջանցքի. Նարինե Դիլբարյան (տեսանյութ)
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Լեմմոն գիսաստղը կարող եք տեսնել անզեն աչքով
ՀԱՄԱՍ-ը չի բացառում, որ Իսրայելը նոր ճակատներ կբացի
Ռուսաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի նիստն ավարտվեց

Լրացուցիչ նորություններ

...

Մի քանի օր գազ չի լինելու. Հասցեները հայտնի են

Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվում է ուխտերթ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Կարճատև անձրև, քամու ուժգնացում. Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը ուժի մեջ է մտել. Ուկրաինական պատվիրակությունը կայցելի ԱՄՆ (տեսանյութ)

Երբ կնահանջի անոմալ տաք եղանակը. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Ոստիկանները 18-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերել. Մանրամասներ

Շիրակի մարզում քաղաքացիները փակել են մարզն Արագածոտնի մարզին կապող ճանապարհը

+34.5°C Մեղրիում. ջերմաստիճանային ռեկորդներ ՀՀ մի շարք բնակավայրերում

Լարված իրավիճակ՝ Շիրակի մարզում. Քաղաքացիները փակել են մարզն Արագածոտնի մարզին կապող ճանապարհը

Մերձավանում խուզարկությունների արդյունքում կա մեկ ձերբակալված. հայտնաբերվել են զենքեր․ «ԱրմԼուր»

Նիկոլին եմ ընտրելու. 44-օրյա պատերազմը կանգնացրել ա. քաղաքացի

Վերջ տվե՛ք արցախցիների անունից խոսելը․ երբ նորմալ առաջնորդներ ունենանք՝ կվերդառնանք Արցախ․ Իսրայելյան

Արցախը Նիկոլի հոր տունը չէր, որ վաճառեց․ նույնը սպասվում է Հայաստանին, պետք է պայքարենք․ հերոսի մայր

Լույսը վառի´ր. Կինն ու գումարը

Կապանի որոշ հասցեներում գազ չի լինի

Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

ԱԺ բյուրոյի անդամները չընդունեցին Մակրոնի հրաժարականը․Գազա ուղևորվող ևս մեկ նավատորմ է կանգնեցվել (տեսանյութ)

Արդարադատության նախարարն «Արթիկ» ՔԿՀ-ում ծանոթացել է շենքային պայմաններին