Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$853.1

BTC

$117699

ADA

$0.956224

ETH

$4472.58

SOL

$191.57

24 °

Yerevan

14 °

Moscow

37 °

Dubai

19 °

London

25 °

Beijing

19 °

Brussels

32 °

Rome

33 °

Madrid

BNB

$853.1

BTC

$117699

ADA

$0.956224

ETH

$4472.58

SOL

$191.57

24 °

Yerevan

14 °

Moscow

37 °

Dubai

19 °

London

25 °

Beijing

19 °

Brussels

32 °

Rome

33 °

Madrid

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:Բերկառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես նշեց. «Վերափոխումը միայն հիշատակում չէ անցյալում տեղի ունեցած մի իրադարձության։Այն կենդանի և իրական ներկայություն է մեր հոգևոր կյանքում, որովհետև մեզ հրավիրում է կանգնելու հավիտենական կյանքի և մահվան, անցողիկի և անանցի, երկրայինի և երկնայինի սահմանին, ու այնտե՛ղ, լռության մեջ տեսնելու այն մեծ խորհուրդը, որ «մահու քնից» Աստվածածին Մարիամն անցավ դեպի Հայրական տուն, Որդու փառքի մեջ»։Մուշեղ Սրբազանն ընդգծեց, որ Աստվածաշունչն ու սրբազան ավանդությունը միասին հյուսում են այս տոնի հիմքը, որը ձևավորվել է Եկեղեցու աղոթքների մեջ, սրբերի տեսիլքներում, հավատացյալների սրտերում ապրող հոգևոր զգացումների մեջ, որոնք մեզ ոչ միայն տեղեկություն են տալիս, այլև ներգրավում են մի կենդանի խորհրդի մեջ։
«Տոնի խորքում պատգամ կա ուղղված մեզանից յուրաքանչյուրին. մահը, որքան էլ դառն ու ցավալի է, Քրիստոսով այլևս մեր կյանքի վերջին հանգրվանը չէ, այլ անցում դեպի հավիտենականություն: Աստվածամոր վերափոխմամբ մենք տեսնում ենք մահվան հաղթանակի կատարյալ օրինակը մարդկային պատմության մեջ։ Տիրամայրը անցավ մահվան քնի միջով, բայց նրա մարմինը չմնաց երկրում, այլ անմիջապես ընդունվեց փառքի օթևաններում։ Վերափոխումը մեզ հիշեցնում է, որ քրիստոնեական հավատքը մահվան նկատմամբ չունի հուսահատության գլխիկոր կեցվածք։ Հակառակը՝ այն խոսում է փոխակերպման մասին։ Մարիամը ոչ թե «մահացավ», այլ «ննջեց», քանի որ քունը ժամանակավոր վիճակ է, որից հետո կա արթնացում։ Սուրբ Մարիամի վերափոխումն այն հաստատումն է, որ Քրիստոսով ապրող մարդը մահվան մեջ ննջում է, իսկ նրա հոգին արթնանում է Աստծու գրկում։
Սիրելինե՛ր, մեզ համար կա այլ պատգամ ևս։ Վերափոխումը պարզապես մահից հետո տեղի ունեցող մի հրաշք չէ։ Այն սկսվում է այստեղ՝ մեր երկրային կյանքի ընթացքում, և որքան մենք թույլ ենք տալիս, որ Աստծո առատաբուխ շնորհները մեզ մաքրեն, փոխակերպեն և սրբեն մեր սրտերն ու մտքերը, այնքան մենք արդեն ապրում և հաստատում ենք մեր անձնական «վերափոխումը»»,- ասաց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Աստվածածինը մշտապես եղել և մնում է Եկեղեցու մայրը, հավատացյալների բարեխոսը և յուրաքանչյուրի հոգևոր ուղեկիցը։«Աստվածամայրը մեզ համար մնում է սրբության կատարյալ օրինակ և իր կյանքով սրբության հասնելու իրատեսական ուղին է ցույց տալիս։ ․․․Նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է Աստծո կամքը կատարել առանց տրտնջալու, նույնիսկ դժվարությունների և տառապանքի պահին և հասնել սրբության»,-նշեց պատարագիչ Սրբազանը։Վերջում Սրբազան Հայրը հորդորեց հավատավոր հայորդիներին բացել իրնեց հոգիները, որպեսզի Աստվածամոր վերափոխման տոնը դառնա ամենքի համար մշտական հիշեցում, որ կյանքի վերջնանպատակը երկինքն է, և որ Աստծուն նվիրված կյանքը չի ավարտվում գերեզմանով, այլ սկսում է հավիտենականության մեջ՝ արժանացնելով Տիրոջ անանց փառքին։Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցականաց թափորը Մայր Տաճարից ուղղվեց դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

Լրահոս

Սփյուռքի թեմակալ առաջնորդներն մտահոգություն են հայտնել Միքայել և Բագրատ սրբազանների կալանքի երկարաձգման կապակցությամբ
Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ Ա
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել Թել Ավիվի օդանավակայանի վրա
Սեւանա լճում ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները
Ղազախստանի նախագահը Պուտինին շնորհավորել է Թրամփի հետ հանդիպման արդյունքների կապակցությամբ
Պուտինը Ալյասկայում ելույթի ժամանակ փոփոխել է իր ճառը
Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի մտահոգությունների հարցը․ Խարազի
Պուտինը Ուկրաինային խաղաղություն չի առաջարկում՝ նա ցանկանում է կապիտուլյացիա, հայտարարել է Էմանուել Մակրոնը
Bild-ը հայտնել է Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու առաջիկա հանդիպման մանրամասները
Մխիթարն ու մեր բոլոր հերոսները նահատակվել են` սրտում ու հոգում ունենալով մեկ նպատակ. Աբրահամյան
Իրանի նախագահը Հայաստան կատարելիք այցի նախօրեին խորհրդակցություն է անցկացրել Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի թեմայով
Չնայած որոշումների գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում. Նիկոլ Փաշինյան
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. 10-ամյա տղան մահացել է
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամառը մոտենում է իր ավարտին, բայց հրդեհների վտանգը չի նվազում. էկոպարեկային ծառայությունը զգուշացնում է
Խաղաղության համաձայնագիր կնքելու համար յուրաքանչյուր կողմ պետք է ինչ-որ բան ստանա և ինչ-որ բան զիջի
Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Էջմիածնում. կեղտաջրերը լցվում են բակեր, ավտոտնակներ
Իրանի նախագահը երկուշաբթի օրը կայցելի Հայաստան․ ԶԼՄ
Ուիթքոֆը հայտարարել է, որ Թրամփը և Զելենսկին կքննարկեն տարածքների հարցը

Լրացուցիչ նորություններ

...

Սփյուռքի թեմակալ առաջնորդներն մտահոգություն են հայտնել Միքայել և Բագրատ սրբազանների կալանքի երկարաձգման կապակցությամբ

Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ Ա

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել Թել Ավիվի օդանավակայանի վրա

Սեւանա լճում ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Ղազախստանի նախագահը Պուտինին շնորհավորել է Թրամփի հետ հանդիպման արդյունքների կապակցությամբ

Պուտինը Ալյասկայում ելույթի ժամանակ փոփոխել է իր ճառը

Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի մտահոգությունների հարցը․ Խարազի

Պուտինը Ուկրաինային խաղաղություն չի առաջարկում՝ նա ցանկանում է կապիտուլյացիա, հայտարարել է Էմանուել Մակրոնը

Bild-ը հայտնել է Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու առաջիկա հանդիպման մանրամասները

Մխիթարն ու մեր բոլոր հերոսները նահատակվել են` սրտում ու հոգում ունենալով մեկ նպատակ. Աբրահամյան

Իրանի նախագահը Հայաստան կատարելիք այցի նախօրեին խորհրդակցություն է անցկացրել Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի թեմայով

Չնայած որոշումների գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում. Նիկոլ Փաշինյան

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. 10-ամյա տղան մահացել է

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ամառը մոտենում է իր ավարտին, բայց հրդեհների վտանգը չի նվազում. էկոպարեկային ծառայությունը զգուշացնում է

Խաղաղության համաձայնագիր կնքելու համար յուրաքանչյուր կողմ պետք է ինչ-որ բան ստանա և ինչ-որ բան զիջի

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Էջմիածնում. կեղտաջրերը լցվում են բակեր, ավտոտնակներ

Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին կատարվեց Խաղողօրհնեքի արարողակարգը

Ատրճանակով զինված հարձակում՝ Կոտայքի մարզում

Հալեպում պայթյուն է որոտացել