ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների որոշակի փուլում պետք է հայտարարվի հրադադար։
Այս մասին օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Որոշակի պահի հրադադարը պետք է լինի այս գործընթացի մաս, քանի որ դժվար է բանակցել վերջնական խաղաղության համաձայնագրի մանրամասների շուրջ, երբ կրակում եք միմյանց վրա։
Այսպիսով, կարծում եմ՝ կարևոր է բավարար առաջընթաց գրանցել՝ պատերազմի ավարտի ընդհանուր ուրվագծերը ուրվագծելու համար, որպեսզի իդեալական դեպքում կարողանանք անցնել կարճաժամկետ հրադադարի և այդ ժամանակն օգտագործել հակամարտությունը վերջնականապես լուծելու համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նշել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու՝ պատերազմն ավարտելու եղանակը պարզելու համար։