Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զգուշացում. խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում. Արթուր Պապյան


Մեդիափորձագետ Արթուր Պապյանը գրում է.

 

«Զգուշացում. խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում:

 

Վերջին շրջանում նկատվում է խարդախությունների աճ, որոնք ուղղված են iPhone օգտատերերին, հատկապես Telegram հարթակում։ Խաբեբաները կարող են արգելափակել ձեր սարքը, գողանալ կամ ջնջել տվյալները և սպառնալիքներով փրկագին պահանջել։

Տարբերակ 1` սիրային խաբեություն

Այս սխեմայի հիմքում ընկած է խաբեբայի կողմից սիրային հետաքրքրություն ձևացնելը։ Խարդախները կապվում են օգտատերերի հետ Telegram-ում՝ ներկայանալով որպես հնարավոր ծանոթություն։ Որոշ ժամանակ զրուցելուց և վստահություն ձեռք բերելուց հետո նրանք հորինում են մի պատմություն, թե իբր կորցրել են իրենց հեռախոսը և շտապ անհրաժեշտ է մուտք գործել իրենց iCloud հաշիվ՝ կարևոր լուսանկարներ կամ տվյալներ վերականգնելու համար։

Նրանք խնդրում են ձեզ մուտք գործել իրենց Apple ID-ով ձեր iPhone-ից։ Հենց որ դուք դա անում եք, խաբեբան անմիջապես փոխում է Apple ID-ի գաղտնաբառը, ակտիվացնում է "Find My iPhone" ֆունկցիան և արգելափակում ձեր սարքը։ Այնուհետև նրանք պահանջում են փրկագին (իմ տեսած դեպքերում գումարը տատանվում է $100֊ից $600֊ի սահմաններում՝ կապված հեռախոսի մոդելից)՝ ձեր հեռախոսն ապաարգելափակելու համար։

Տարբերակ 2` աշխատանքի առաջարկ

Այս սխեմայում խաբեբաները կապվում են զոհերի հետ, հաճախ Telegram-ի միջոցով, ներկայանալով որպես ընկերության մենեջեր և առաջարկելով իբրև թե հեռակա աշխատանք՝ որպես հավելվածների թեստավորող։ Նրանք մանրամասն նկարագրում են աշխատանքային պայմանները, գրաֆիկը և խոստացված աշխատավարձը՝ ստեղծելով վստահության մթնոլորտ։ Խաբեության հիմնական մասը սկսվում է, երբ նրանք խնդրում են օգտատիրոջը դուրս գալ իրենց սեփական iCloud հաշվից և մուտք գործել խաբեբայի տրամադրած iCloud հաշվով՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ է թեստավորվող հավելվածներին մուտք ստանալու համար։

Զոհը, չկասկածելով խաբեության մասին, մուտքագրում է տրամադրված մուտքանունն ու գաղտնաբառը իր iPhone-ում։ Հենց որ այս քայլերն ավարտվում են, iPhone-ն անմիջապես արգելափակվում է "Կորած iPhone" հաղորդագրությամբ, որին հաջորդում է Telegram-ի միջոցով փրկագին պահանջելու փորձ։

Տարբերակ 3` խաղային խաբեություն, թիրախում՝ երեխաները

Ավելի տագնապալի է, որ նմանատիպ սխեմաներն այժմ թիրախավորում են նաև երեխաներին։ Խարդախները երեխաներին խոստանում են անվճար խաղեր, Roblox-ի նոր թեմաներ (մոդեր) կամ այլ գրավիչ բոնուսներ։ Նրանք խնդրում են երեխաներին մուտք գործել իրենց Apple ID-ով կամ այլ հաշիվներով՝ իբրև թե այդ "անվճար" բովանդակությունը ստանալու համար։

Երեխաները, չգիտակցելով վտանգը, իրենց կամ ծնողների iPhone/iPad֊ով մտնում են խաբեբայի iCloud տվյալները, ինչը խաբեբաներին հնարավորություն է տալիս արգելափակել սարքը կամ գողանալ անձնական տվյալներ, լուսանկարներ և այլն։

Ինչպես պաշտպանվել և ինչ անել, եթե արդեն խաբվել եք

ԵՐԲԵՔ ՄԻ ՄՏեՔ ՈՒՐԻՇԻ APPLE ID ՁԵՐ ՍԱՐՔՈՒՄ: Սա ամենակարևոր կանոնն է։ Ձեր iPhone-ը նախատեսված է ձեր անձնական Apple ID-ի հետ աշխատելու համար։ Միայն վստահելի ընտանիքի անդամները կարող են կիսել Apple ID-ն։

Զրուցեք Ձեր Երեխաների Հետ: Բացատրեք երեխաներին առցանց անվտանգության կարևորությունը։ Սովորեցրեք նրանց երբեք չկիսել իրենց գաղտնաբառերը կամ հաշվի տվյալները՝ անվճար խաղերի, մոդերի կամ այլ խոստումների դիմաց։ Զգուշացրեք նրանց կասկածելի հղումներից և անծանոթ մարդկանցից, ովքեր խոստումներ են տալիս։

Եթե Ձեր iPhone-ն արգելափակվել է

Անմիջապես դիմեք Apple Support-ին: Սա միակ պաշտոնական ճանապարհն է ձեր սարքն ապաարգելափակելու համար։

Պատրաստ եղեք ապացույցներ ներկայացնել: Ձեզանից կպահանջվի սարքի գնման ապացույց (օրիգինալ տուփը և անդորրագիրը)։ Այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ ամիս, քանի որ այն մշակվում է Apple-ի հատուկ բաժնի կողմից։

 Ընդ որում՝ ինձ ոչ մի անգամ չի հաջողվել ապաարգելափակել հեռախոսը, բայց դրանից բացի այլ տարբերակ չեմ տեսնում, կտրականապես բացառում եմ նաև խաբեբաներին իրենց ուզած գումարը փոխանցելու տարբերակը։

 

Միշտ զգոն եղեք առցանց հարթակներում։ Ձեր անվտանգությունը ձեր ձեռքերում է։ Կիսվեք այս տեղեկատվությամբ ձեր ընկերների և ընտանիքի անդամների հետ, որպեսզի նրանք ևս պաշտպանված լինեն»:

Լարսը բաց է

Լրահոս

Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Կարևոր
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակությանը
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն
ԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնա
Թրամփը մայիսին կայցելի Չինաստան
Ընտրությունների մասնակից ուժերը թող պայմանագիր կնքեն հանրության հետ․ թե չէ՝ հրաժարական գրեն, գնան (տեսանյութ)
Ադրբեջանն ասել է՝ կա՛մ սրա դեմն առնում եք, կա՛մ ձեզ հարվածում ենք․Թևան Պողոսյան (տեսանյութ)
Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ)
«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)
Այն, որ իրեղեն ապացույցը չկա, հարց է առաջացնում՝ էդ թմրանյութը եղե՞լ է, թե՞ ոչ. պաշտպաններ (տեսանյութ)
Թույլ ենք տվել մեզ օգտագործել․ պատերա՞զմ, թե՞՝ խաղաղություն. Փաշինյանը դիմեց ժողովրդին (տեսանյութ)
Ընդդիմադիր ուժերը պատերազմի դռները լայնորեն բացում են․ Փաշինյան (տեսանյութ)
Արշակ Սրբազանի պաշտպանը բացարկի միջնորդություն հայտարարեց դատավորին
Axios. ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենան
Արման Ղուկասյանի հետ հարցազրույցը՝ դիտե՛ք ժամը 22։00-ին՝ Euromedia24-ի եթերում
Հատուկ ջոկատայիններ, վերապատրաստված զինվորներ. «Ուժեղ Հայաստանը» 2 հուշագիր է ստորագրում
Իշխանությու՛ն, որտեղի՞ց ձեզ այսքան ատելություն ազգի, արժեքների նկատմամբ. հրամանատար «Կանդազ»
Մենք գտնվում ենք մի վայրում, որտեղից 5 կմ հեռավորության վրա գտնվում են օտարերկրյա զինված ուժեր

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին