Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է գործարար Սամվել Կարապետյանի հոդվածի 9-րդ մասը․Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին Կորցնել կամ չօգտագործել բոլոր այն ամուր բանակցային դիրքերը, որոնք դեռևս ունեինք 44-օրյա պատերազմից հետո։ Այդ դիրքերից ճիշտ ու սրտացավ բանակցելու դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում, պահպանել Հայաստանի տարածաշրջանային զգալի քաշը, պայմաններ թելադրել խաղաղության պայմանագիր ստորագրելիս։ 

Բոլոր բանակցային դիրքերը զրոյացնելուց, Արցախը տանուլ տալուց հետո բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ։ Պայմանավորվել դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ու հող տալ՝ փոխարենը ոչինչ չվերցնելով։ Հրաժարվել միջազգային միջնորդներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից, ու ասել, թե Բաքվի հետ ինքնուրույն կբանակցենք, որպեսզի իբր «ուրիշի շահեր չսպասարկենք», բայց հետո Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիային դարձնենք բանակցային փաստացի միակ միջնորդ։ 

Դավաճանել ազգային արժեքներին ու զիջել հակառակորդին ամեն ինչ՝ սպասելով, որ դրա դիմաց կստանան խաղաղության անորոշ խոստում, որևէ արժեք չունեցող թղթի մի կտոր։ Այն էլ՝ ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու համար միայն, իբր, տեսե՛ք, խաղաղություն եմ բերել։Հայաստանում բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց իրական, արժանապատիվ ու կայուն, այլ ոչ թե զուտ ձևական մի թուղթ և անդադար սպառնալիքներ ու նվաստացում: Առաջարկել ինչ-որ «խաչմերուկ», որն իբր տնտեսական օգուտ է բերելու Հայաստանին, բայց վերածել այն Անկարայի երազած «Զանգեզուրի միջանցքի», իսկ Հայաստանը դնել վիլայեթացման ճանապարհին։

Երկար-բարակ խոսել Եվրոպայի հետ եղբայրանալու մասին, բերել եվրոպական դիտորդներ՝ իբր Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար, ամիսը մեկ գրկախառնվել Մակրոնի հետ, բայց, փաստացի «քցել» այդ բոլորին ու խախտել խոստումները՝ հիմա էլ փորձելով «միջանցքը» տալ ամերիկացիներին։ Ես հաջողությամբ բիզնես եմ վարել աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ու վստահեցնում եմ՝ այսպիսի վարվելակերպով ու խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ հեղինակազրկելու է իրեն, այլ նաև մեր Հայրենիքն աշխարհի աչքերում։ 

Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետարքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն:Անելո՛ւ ենք՝ մեր ձևով։

Լրահոս

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց

Լրացուցիչ նորություններ

...

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան

Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար

Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»

Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել

Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ

«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան