Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ բոլորը կարող են դառնալ կնքահայր․ Եկեղեցին, քաղաքականությունն ու նեղ անձնական շահերը


Այսօր լրահոսը գլխավորում է եկեղեցական, ով հրաժարվել է Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցում մկրտել հայի զավակին։ 

 

Այսօր լրահոսը գլխավորում է եկեղեցական, ով հրաժարվել է Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցում մկրտել հայի զավակին։ Ընտանիքը որպես կնքահայր ընտրել էր մի անձի, որը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Դեպքի կիզակետում են հայտնվել Սեբեոս քահանա Ղալաչյանը և ՔՊ կուսակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։ 

 

Դեպքը տեղի է ունեցել եկեղեցու խորանի մոտ։ Երբ քահանա Սեբեոս Ղալաչյանը տեսել է պատգամավորին և կատեգորիկ հրաժարվել կատարել մկրտության արարողությունը։ Պատգամավոր Գրիգորյանն իր ընտանիքով ծանր դրության մեջ է ընկել։ Այս իրադարձության շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել հասարակության մեջ՝ հատկապես հաշվի առնելով եկեղեցի-պետություն հարաբերությունների շուրջ առկա լարվածությունը։ Պատգամավոր Նարեկ Գրիգորյանը անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով. «Էս հին պատմություն է, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին մեր ազգին միասնական բռունցք դարձնողն է։ 

Բայց կան որոշ հոգևորականներ, որոնք փորձում են եկեղեցին նույնականացնել իրենց հետ՝ որպես անձ, և սկսած վիրավորանքներից, վերջացրած ամենավատ վարքուբարքով՝ առաջ գնալ։ Դրա համար մեր եկեղեցականների, տերտերների հանդեպ հավատը ժողովրդի մեջ կորել է։ Դրա համար պետք է նախ՝ առաջինը, նրանք հաշվետու լինեն ՀՀ քաղաքացուն։ Ինչպես ՀՀ կառավարությունը, ինչպես ԱԺ-ն, ինչպես մնացած բոլոր կառույցները՝ եկեղեցին նույնպես պետք է հաշվետու լինի ՀՀ քաղաքացիներին»։ Գրիգորյանը նշել է՝ «Թե ո՞նց կարող է քահանան ասել՝ «Ես եկեղեցին եմ», կամ թույլ չտալ եկեղեցի մտնել։ Դա իրենցը չի, դա հանրությանն է, հասարակությանն է։ Եվ ես չեմ լսել, որ մի եկեղեցի կառուցվի կամ վերակառուցվի իրենց կողմից։ 

Տերտերների մասին է խոսքը։ Եկեղեցին հանրային վայր է, որտեղ բոլորը կարող են գնալ, հաղորդություն ստանալ, աղոթել։ Բայց հիմա նրանք ավելի շատ ոչ թե հոգևորականներ են, այլ քաղաքական լուսանցքից դուրս մնացած ինչ-որ մարդիկ»։ Նա նաև ասել է, որ վարչապետի ասածի և գրածի յուրաքանչյուր բառի տակ ինքը ստորագրում է։

Պատգամավորը կարծում է, որ վարչապետը շատ մեղմ է ասել, որովհետև ավելին գիտեն իրենք, ավելին գիտի հասարակությունը։ Տեր Սեբեոս քահանան, անդրադառնալով այս դեպքին, նշել է.

«Մեր եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել։ Ցավով պետք է նշեմ, որի ժամանակ պատահաբար ես ճանաչեցի այդ ՔՊ պատգամավորի դեմքը՝ հիշելով իր արտահայտությունները, ուղղված Ամենայն Հայոց Հայրապետին և հայ եկեղեցականներին։ Եվ հանկարծ տեսնում եմ նրան, ով ասում է, որ պետք է Վեհարանից դուրս շպրտել այդ անձնավորությանը։ Համառոտ ասելու համար նշեմ, որ ես արգելեցի նրան կնքահայր դառնալ։ Ես առաջարկեցի սիրով կնքել այդ բալիկին, բայց մի պայմանով՝ եթե կնքահայրը լինի գոնե հարգալից, պատկառանքով լցված մի անձնավորություն, որ ընդունում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգը»։ 

Չնայած այս բոլոր քննադատություններին և լարվածություններին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է իր առօրյա կյանքը և հոգևոր ծառայությունները։ Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք Մայր Աթոռի վրա հարձակումներից հետո եկեղեցին շարունակում է իր պսակադրության և այլ արարողությունները՝ Տեր Մուշե քահանան ասաց, որ Եկեղեցին շարունակում է իր բնականոն կյանքն ապրել․

«Պսակադրություններ էլ ենք անում, մկրտություններ էլ։ Ոչ մի խնդիր չկա։ Եկեղեցին 1700-ից ավել տարի, 24 ժամ իր ծառայությունն է մատուցում իր զավակներին։ Մենք ոչ մի մտավախություն չունենք, Աստծուն ենք ծառայում՝ եկեղեցու մեջ ապրելով»։ Տեր Սեբեոս քահանան այս միջադեպի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել՝ շեշտելով, որ ժամանակն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հստակ կանոններ սահմանի՝ թե ովքեր կարող են կնքահայր դառնալ։ Նա նշել է. «Ժամանակն է կանոններ ունենալու՝ թե ովքեր կարող են դառնալ կնքահայր։ Որ մի կանոն ունենանք, որի ժամանակ կորոշենք՝ տվյալ անձնավորությունը, որքան էլ կասի՝ ես Հայ Եկեղեցու զավակ եմ (անուններ չեմ ուզում տալ նման «զավակների»՝ ոչ բարով, որոնք քանդում են մեր տունը), անկախ դրանից, որ ինքը կվկայի, թե քրիստոնյա է, պետք է ճշտել՝ ո՞վ ես դու՝ քրիստոնյա՞։ 

 

Դու Նիկիական հավատամքը գիտե՞ս։ Գիտե՞ս, որ Հիսուս երկրորդ անգամ պետք է գա։ Եվ արդյոք ես չունե՞մ բարոյական իրավունք՝ այդ կնքահորը ասելու․ «Քեզ մի որոշ ժամանակ է պետք պատրաստվելու որպես կնքահայր։ Ժամանակ է պետք՝ դառնալու քրիստոնյա ոչ թե անունով, այլ՝ գիտելիքով, կյանքով և կեցվածքով։ Նոր՝ ստանձնելու պատիվ կնքահայրություն ստանձնելու պատասխանատվություն։

Մանե Գևորգյան

Լրահոս

Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Լրացուցիչ նորություններ

...

ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները