Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ․ Համահայկական միություն


Ադրբեջանական քաղաքական վանդալիզմը երեսպաշտական ցինիզմի մակարդակի է հասել «թեյախմությունների» և նավթադոլլարների շուրջ անդրկուլիսային առք ու վաճառքի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը՝ դատապարտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը ընթացիկ իրողությունների նկատմամբ։«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շարունակում է իր երեսպաշտական գործունեությունը՝ միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մոլորեցնելու և գեղեցիկ ձևակերպումների տակ հայկական էթնոցիդի իրողությունը թաքցնելու համար։Հաջիևը հայտնել է, որ «լայն և բաց քննարկումներ է անցկացրել Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների և դեսպանների հետ»։ Հետաքրքրական է, թե որքանով էր իրականում լայն և ինչ առումներով էր բաց ցեղասպանությունների փուլային պրակտիկա իրականացնող երկրի պաշտոնյայի վարած հանդիպումը։ Արդոք Հաջիևի պատկերացրած քննարկման «լայնությունը» ուղիղ համեմատական էր հայկական մշակույթի նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների շարքին և բաց այնքան, որքան, օրինակ, Հին Ջուղայի ավերված հայկական գերեզմանատունը՝ միջազգային հանրության համար։Հաջիևը եզրակացրել է, թե «ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատկանում է բոլորիս և ողջ միջազգային հանրությանը։ Մենք պետք է ավելի պաշտպանենք և զարգացնենք այս կազմակերպությունը»։ Այստեղ խիստ խնդրահարույց է, թե ինչ է պատկերացնում Ադրբեջանի նախագահի օգնականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության և զարգացման տեսլականի տակ։ Արդյոք նա ակնարկել է այն նույն նավթադոլլարների մասին, որոնք ապահովեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռությունը Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման ժամանակ։Այսօր Լեռնային Ղարաբաղի ողջ մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման ամենաիրական սպառնալիքի տակ։ Հայկական կրոնական, ազգային-հոգևոր կառույցները, ամբողջական բնակավայրեր ոչնչացվում, պղծվում, նենգախեղվում և այլակերպվում են, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք դեռ 2020 թ․ պատերազմից հետո պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղում, թեյախմությամբ են զբաղվում ավելի քան 150 հազար հայերի էթնիկ զտման ճարտարապետներից մեկի հետ:«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը ընթացիկ իրողությունների նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական վանդալիզմն այլևս սահմաններ չճանաչող իրողություն է, որը երեսպաշտական ցինիզմի մակարդակի է հասել «թեյախմությունների» և նավթադոլլարների շուրջ անդրկուլիսային առք ու վաճառքի հետևանքով։ Հետևանքը՝ հնագույն քրիստոնեական քաղաքակրթական օջախների, եզակի ճարտարապետական հորինվածքներով շինությունների, մշակութային ամբողջական համալիրների ոչնչացումն է։ Մենք պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից վերջ տալ լռության և հարմարվողականության «թեյասիրական» գործելաոճին և իրականացնել սեփական մանդատով ենթադրվող գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»
«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Լրացուցիչ նորություններ

...

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան

Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար

Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»

Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել

Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ

«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան

Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին