Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Կեղծիքը ճշմարտություն չի բերում»․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Կեղծիքը ճշմարտություն չի բերում։ Փաստաբանական գործունեությունս սկսել եմ 2001 թվականից: Որպես փաստաբան գործել եմ 2-րդ և 3-րդ նախագահների, ինչպես նաև ներկա վարչապետի օրոք: Այդ ընթացքում հանդիպել եմ մարդկանց (իմ վստահորդների) իրավունքների բազմաթիվ խախտումների, այդ թվում՝ կոպիտ (ներառյալ՝ գույքերը խլելու):Այս ամբողջ ընթացքում որպես փաստաբան, այդ թվում՝ 2013-2021թթ․ որպես փաստաբանների պալատի նախագահ, գործել եմ անկախ, քանի որ երբեք չեմ մտել կոռուպցիոն գործարքների մեջ:

Նախկին և ներկա իշխանությունները չեն ունեցել և չունեն ինձ վրա ազդելու որևէ կոմպրոմատ: 2018 թվականի իշխանափոխությունից հետո զգացել եմ ներկա իշխանության կողմից Եկեղեցի, բանակ և ընտանիք ինստիտուտների թիրախավորումը և հրապարակային կարգով քննադատել եմ: 

Ներկա իշխանության կողմից պետական և ազգային ինստիտուտների քանդման, արժեքների խեղաթյուրման, ազգային իմունիտետի թուլացման, Արցախի հանդեպ դավաճանության, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման գործողություններին ընդդիմացել եմ (այդ թվում՝ կողմնակալ վեթթինգի, հայհոյանքների արտոնման, Ստամբուլյան կոնվենցիայի, Լանզարոտեի կոնվենցիայի, Ընտանեկան բռնության օրենքի, պատմության դասագրքի խեղաթյուրման, պարտադիր պատվաստման դեմ): 

Ընդդիմությանը վերաբերվել եմ համերաշխության սկզբունքով նրա համար, որ իրենք էլ են ակտիվ մասնակցում իշխանության ստեղծած այս չար համակարգի դեմոնտաժի աշխատանքներին: Նրանցից շատերի գործելակերպը նախկինում չեմ ընդունել: Երբ Միքայել սրբազանը որոշել է կամովին ներկայանալ քննչական կոմիտե և խնդրել է չշահարկել իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում, թե ընդդիմության ինչ որ ուժերի և թե իշխանության հաշվարկները խառնվել են: Հաշվի չառնելով Միքայել Սրբազանի պատկառելի անձը, ավելի ճիշտ նրա կողմից սեփական գիտակցությամբ և պատասխանատվությամբ որոշում կայացնելու կարողությունը, ընդդիմության այդ ուժերը թիրախավորել են ինձ՝ օգտագործելով կեղծ լուրեր, զրպարտություն, վիրավորանք՝ կեղծ օգտատերերի և անհասցե տելեգրամյան ալիքների միջոցով: Մեր թիրախավորողները մոռացել են քննիչին, դատախազին, կալանքը տված դատավորին, Մայր Աթոռ ներխուժած ԱԱԾ հատուկ ջոկատայիններին, ոստիկանության ծառայողներին և գլխավոր դիրիժորին: Նույնիսկ խորհրդային տարիներին Մայր Աթոռի տարածք այդքան ոստիկան ու ԱԱԾ ծառայող չի մտել:

 Ու այս բոլորը դրել են մի կողմ: Ի՞նչ էին սպասում ընդդիմության այդ ուժերը․ որ որպես փաստաբան պետք է Սրբազանին խորհուրդ տայի ոչ մի դեպքում չգնալ քննչական կոմիտե ու պատճառ դառնալ շատերի ձերբակալությունների և արյան հեղման հենց Մայր Աթոռի տարածքում կամ որպես փաստաբան խորհուրդ տայի հրաժարվել հոգևոր առաքելությունից և մտնել քաղաքական գործընթացի մեջ՝ դառնալով վարչապետի թեկնածու: Եվ այն էլ, ոչ թե վարչապետի հանգիստ պայմաններով թեկնածու, այլ՝ քաղաքական գործիչների առջևից գնացող նահատակ-թեկնածու: Ստացվում է, որ ընդդիմության այդ ուժերը օգտվում են իշխանության գործիքակազմը համարվող նույն միջոցներից՝ կեղծիքից, վիրավորանքներից, զրպարտությունից, կեղծ օգտատերերից, անհասցե տելեգրամյան ալիքներից: 

Սա մի բան է նշանակում, որ գործ ունենք նույն փտած զանգվածի հետ, եթե չհրաժարվենք այդ արատավոր ձեռագրից: Եթե կեղծիքով պետք է կեղծիքին հաղթենք, ապա կնշանակի ընտրել ենք ձախողման ճանապարհը:Ցավում եմ, բայց այս երևույթը մեզ տանելու է ավերածությունների: Եթե որպես հասարակական կամ քաղաքական մեծ ու փոքր գործիչներ ի վիճակի չենք այս 7 տարվա ընթացքում բարեփոխում կատարել մեր երկրում, ինչու ենք նեղանում Մայր Եկեղեցուց կամ հոգևորականներից քաղաքական գործընթացներից խուսափելու համար:

Չէ, որ նրանց հիմնական առաքելությունը հավատացյալների հոգևոր խնամքն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոսին ծառայող հոգևորականները նահատակությունից չեն վախենում և հնարավոր չէ նրանց կոտրել: Միքայել Սրբազանի ձերբակալության օրն էլ նրանք ցույց տվեցին իրենց համերաշխությունը հոգևոր եղբորը և հորը»:

Լրահոս

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

Լրացուցիչ նորություններ

...

Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ

Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին

Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք

674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե

«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան

10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից

Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան

Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան

ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու

Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև

Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը

Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին

Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան

Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը

Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի

Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը

Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն