Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քոչարյանի կողմնակիցները մեղադրում են Սարգսյանի կողմնակիցներին իմպիչմենտին ուշ միանալու համար. Հրանտ Մելիք–Շահնազարյան


Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը գրում է․ Ներընդդիմադիր «դիսկուրսին» եմ հետևում ու ապշում. պարզվում է Երկրորդ Նախագահի կողմնակիցները մեղադրում են Երրորդ Նախագահի կողմնակիցներին Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի՝ իմպիչմենտի ենթադրյալ նախաձեռնությանը ուշ միանալու համար։

Ասում են՝ Միքայել Սրբազանը հրաժարվեց, նոր դուք ասեցիք, որ պատրաստ եք միանալ։ Ու այդ մեղադրողներին չի հուզում այն փաստերը, որ.

– «Պատիվ Ունեմ» խմբակցությունը դեռ հունիսի 7-ից է սպասում «Հայաստան»-ի գործընկերներին, որպեսզի միանան իմպիչմենտի իրենց նախաձեռնությանը։ Հիմա պարզվում է՝ երեք շաբաթ ոչինչ չարած ֆրակցիան ակնկալում էր, որ մյուսը կես ժամում մի կողմ դներ իր նախաձեռնությունը և միանար նոր «նախաձեռնությանը»։

– Միքայել Սրբազանի՝ վարչապետի թեկնածուի լինելու առաջարկից հրաժարվելու ու հանրապետականների՝ «նախաձեռնությանը» միանալու պատրաստակամության մասին երկու հայտարարություններ գրեթե միաժամանակ են տարածվել։ Կոնկրետ ես մի քանի րոպե տարբերությամբ եմ տեսել։ Բայց նաև տեղյակ եմ, որ «Հայաստան» դաշինքի շատ ներկայացուցիչներ նախապես գիտեին, թե ինչ է լինելու «ՊՈՒ» պատասխանը՚

– Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացը նախօրեին չէր էլ մեկնարկել։ Դրա համար անհրաժեշտ հիմնավորումը փաստաթղթի տեսք չուներ, ձևաթղթի տակ չկային Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի ստորագրությունները։ Ինչի՞ տակ պետք է ստորագրեին «ՊՈՒ» պատգամավորները։ Ինչի՞ տակ են ստորագրել «Հայաստան»-ի պատգամավորները։

Էլ չեմ խոսում այն մասին, որ իմպիչմենտի գործընթացն ամիսներով առկախած ուժը, ով ինչ ուզում է թող ասի, բայց իմ խորին համոզմամբ ընդդիմադիր դաշտում իրապես մեծ աշխատանք տարած ուժը երեկ փաստորեն դարձավ Էդմոն Մարուքյանի, Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի կցորդ…

Ու այդքանից հետո որևէ մեկի լեզուն պտտվում է Երրորդ Նախագահի թիմակիցներին «փրփուրներից կախվելու» մեջ մեղադրե՞լ։ Ամոթ չի բա սա։

ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների շարքերում շատ ընկերներ ունեմ։ Գիտեմ՝ գրածս կկարդան ու շատ հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանան։ Իսկապես հուսով եմ։ Ընկերներ, խնդրում եմ՝ ամեն ինչ արեք, էս հիմար դիսկուրսի վերջը թող տրվի։ Եթե իսկապես համոզված եք, որ Միքայել Սրբազանը վարչապետի լավ թեկնածու է, փորձեք համոզել նրան, թող մտնի այդ բեռի տակ։ Վստահ եմ՝ «ՊՈՒ»-ն ետ չի կանգնի և, անպայման կստորագրի նրա թեկնածության համար։ Բայց եթե դա հնարավոր չէ, ուրեմն խնդրում եմ՝ մի կողմ թողեք ներքին անհամաձայնություններն ու միացեք արդեն իսկ մեկնարկած իմպիչմենտի գործընթացին։ Սա շատ արագ է պետք անել։ Ժամանակ չկա։ Հերթով բոլորին տանելու են։ Ավիրելու։ Ոչինչ չի մնալու։ Ոչինչ…

Եկեք ավելի բաց խոսեմ (հուսով եմ՝ կներեք, որ հանրային եմ դիմում)։ Ես էլ, դուք էլ, Սերժ Սարգսյանի թիմակիցներն էլ ու նույնիսկ Դավիթ Համբարձումյանն էլ գիտենք, որ լավ օրից չէ, որ այսօր հենց Մասիսի քաղաքապետն է դարձել վարչապետի թեկնածու։ Այո, նա քաղաքական դեմք չէ (համենայն դեպս հանրային ընկալումներում)։ Բայց՝ ես էլ, դուք էլ ու Դավիթ Համբարձումյանն էլ լավ գիտենք, որ իր առջև դրված խնդիրը միայն մեկն է՝ նիկոլի հեռացումը։ Նա պինդ տղա է, նահանջող չէ, նվիրյալ է, համագործակցող ու նաև շատերիդ ընկերն է։ Մեր երկիրը միայն կշահի, եթե մի որոշ ժամանակ բոլորը կողմ դնեն կուսակցական ու թիմային պատկանելությունը, միասին խաղի կանոններ որոշեն, իրար հետ պայմանավորվեն ու առաջ գնան։ Սա հիմա է պետք անել։ Հետո արդեն ասացի, թե ինչ կլինի։ Ձեր չպայմանավորվելը, սկզբից հենց ձեզ/մեզ կկործանի, հետո երկիրը։ Ընդ որում՝ ժամանակի նույն կարճ տարբերությամբ, ինչ երեկ Սրբազանի ու «Պատիվ Ունեմ»-ի հայտարարությունների հրապարակումն էր։

Կրկին ներողություն հանրային դիմելու համար։

Լրահոս

«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ»
Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»
Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ»
Արթուր Ավանեսյանին կալանավորեցին
Մահացել է «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը
Մակրոնը մտադիր է Իրանի հետ քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը
ԱՄՆ-ն քննարկում է Իրանի առաջարկը՝ եռափուլ բանակցություններ վարելու վերաբերյալ
Ես չեմ քննարկում Գագիկ Ծառուկյանի որոշումները․ մանդատակռվի ու «ցուցակամոլության» մեջ չենք մտնի (տեսանյութ)
Հերմոն բնակավայրում արջը հшրձակվել է գյուղացու անասունների վրա՝ պատճառելով զգալի վնաu
Խնամքի կենտրոնում դիեր են հայտնաբերվել. 13-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել (տեսանյութ)
Երկու օր ջուր չի լինելու
Ադրբեջանցիներն էլ էին զարմացել՝ ինչպես այդքան արագ կարողացան հասնել Շուշի․Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Կարևոր
Համ գործն ա ինյան-300.000 աշխատատեղ, հողն ա ինյան-ուժեղ խաղաղություն, տոնն ա ինյան-20.000 մատչելի բնակարան. Նարեկ Կարապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդագրության մասին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով
ԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմաց
«Թքած ունեմ բոլորի վրա»․ Ո՞ւմ են տեսնում քաղաքացիները որպես ֆավորիտ ուժ (տեսանյութ)
Կրակոցներ ԱՄՆ մայրաքաղաքում․ նախագահը՝ թիրախում (տեսանյութ)
Չինաստանը կոչով դիմել է ԱՄՆ-ին․Փաշինյանն ու Ալիևը մրցանակների են արժանացել (տեսանյութ)
Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածը կահավորված է գիշերային լուսավորությամբ (Լուսանկարներ)

Լրացուցիչ նորություններ

...

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան