Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$642.29

BTC

$105575

ADA

$0.581834

ETH

$2430.67

SOL

$143.37

22 °

Yerevan

16 °

Moscow

33 °

Dubai

24 °

London

23 °

Beijing

23 °

Brussels

35 °

Rome

27 °

Madrid

BNB

$642.29

BTC

$105575

ADA

$0.581834

ETH

$2430.67

SOL

$143.37

22 °

Yerevan

16 °

Moscow

33 °

Dubai

24 °

London

23 °

Beijing

23 °

Brussels

35 °

Rome

27 °

Madrid

Կոչ ենք անում միջազգային կառույցներին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անխափան ներկայությունն Ադրբեջանում․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն


ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանը կդադարեցնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության գործունեությունը Ադրբեջանում, որի մասին դեռևս հունիսի 17-ին հայտարարել էր «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով»-ը (State Commission on Prisoners of War, Hostages and Missing Persons): Գրասենյակի փակումը կարող է լրջորեն սահմանափակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության պայմանների վերահսկումը, խաթարել կալանավորների հետ հաղորդակցման ուղիները և մեծացնել գերիների հանդեպ հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների վտանգը։

Ընդգծենք, որ մինչ օրս ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է եղել, որն անմիջականորեն հասանելիություն է ունեցել կալանավորների հետ՝ այդ թվում՝ անձնական այցելությունների միջոցով։

Հարկ է նշել, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների վերջին հանդիպումը հայ ռազմագերիների և կալանավորների հետ տեղի է ունեցել հունիսի 19-ին, որի մասին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Վերջինիս խոսքով՝ հանդիպումների ընթացքում կայացել են անհատական շփումներ կալանավորների հետ, նրանք ստացել են ընտանեկան ծանրոցներ և հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան նորություններով։ Ստեղծվել են պայմաններ՝ ընտանիքների հետ կապ հաստատելու համար։

Հարկ է ընդգծել, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն՝ իր մանդատի շրջանակում, կալանավայրեր այցելելիս գնահատում է կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքն ու կալանքի պայմանները՝ նպաստելով նրանց՝ ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ պահպանելու հնարավորությանը։ Կոմիտեի սահմանված ընթացակարգերի համաձայն՝ նման այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացվում են միայն կալանավորող մարմիններին։

Եվ քանի որ կոմիտեի հիմնական գործունեությունը հակամարտության մարդասիրական հետևանքների մեղմացումն է, ուստի գրասենյակի փակման գործընթացների հետևանքով հայ ռազմագերիների ճակատագիրը հետայսու ամբողջությամբ կթողնվի ադրբեջանական իշխանությունների քմահաճույքին, իսկ մարդասիրական առաքելությունը կմնա չիրականացված։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ բացի Կարմիր Խաչի պատվիրակության գործունեության դադարեցումից, Ադրբեջանի իշխանությունները ձգտում են փակել նաև այլ միջազգային գրասենյակներ, ինչը լուրջ խոչընդոտ է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության համար։ Ի մասնավորի 2025 թվականի մայիսի 6-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից ստացված պաշտոնական ծանուցման համաձայն դադարեցրել է իր գործունեությունը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կարևորում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բացառիկ իրավասությունն ու մանդատը՝ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների իրավունքների պաշտպանության ոլորտում և կոչ է անում կոմիտեի նախագահին և ներկայացուցիչներին՝

շարունակել հանդես գալ որպես անկախ միջնորդներ հայ բանտարկյալների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանությունն ապահովելու համար։

շարունակել կանոնավոր այցելությունների իրականացումը՝ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ կալանավորների նկատմամբ։

հատուկ ուշադրություն դարձնել գերիների ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտմանը։

հետևել Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ գտնվող հայերի ծանր վիճակին, որոնք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, ենթարկվում են անարդար վերաբերմունքի և էթնիկական հալածանքների՝ նրանց նկատմամբ արդար վերաբերմունքն ապահովելու նպատակով։

Ի դեպ, հայ ռազմագերիների հանդեպ խոշտանգումների և նվաստացումների վերաբերյալ հստակ արձանագրումներ են արվել հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կողմից՝ «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» լսումների ընթացքում։ Ըստ ներկայացված վկայությունների՝ գերիները ենթարկվել են ծեծի, կրոնական և էթնիկ բնույթի վիրավորանքների։

Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում Ադրբեջանին՝ անվերապահորեն կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ դատարանը, կիրառելով ժամանակավոր միջոցներ, պարտավորեցրել է Ադրբեջանին. պաշտպանել 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։

Կոչ ենք անում միջազգային կառույցներին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անխափան ներկայությունն Ադրբեջանում՝ հայ բանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար։

Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և անօրինաբար պահվող քաղաքացիական անձանց՝ կատարելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի, հատկապես դրա 118-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն հայրենիք»։

Լրահոս

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ
Իսրայելը պատմական հաղթանակ է տարել. Նեթանյահու
Վթարային ջրանջատումներ հունիսի 25/26-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Մադոննան հրապարակավ աջակցեց խաղաղությանը՝ դատապարտելով պատերազմը
Պերիս Հիլթոնը գնել է Մարկ Ուոլբերգի շքեղ առանձնատունը՝ $63 միլիոնով
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին
Նոր ռեալիթի-շոու ТНТ-ից․ հայտնի զույգեր՝ պայքարում միլիոնների համար
Հայաստանը կա՛մ լինելու է Թուրքիայի կազմում, կա՛մ լինելու է Ռուսաստանի հետ. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)
Տինա Կարոլի նոր կերպարը քննարկումների ալիք է բարձրացրել Ուկրաինայում
Հայ ժողովուրդը չպետք է ընտրություն կատարի վատի և վատթարագույնի միջև. Արման Վարդանյան (տեսանյութ)
Վիկտորիա Լոպիրևան պատմել է որդու և երկկողմանի կյանքի մասին
«Քաղաքական նկրտումներով պայմանավորված մոտեցումները դատապարտելի են, քաղաքացիները կրելու են վնասներ» (տեսանյութ)
Լեպսի սիրելին բացահայտել է՝ ինչի վրա է պատրաստվում ծախսել երգչի միլիոնները
Վրաստանում երկու օրվա ընթացքում չորրորդ ընդդիմադիր գործիչն է ազատազրկման դատապարտվել
Նատանի կինը՝ Աննաստասիա Շվեցովան, բացեց ամուսնու դավաճանության մանրամասները
Ինչ «Հեղաշրջման պլան» է հրապարակել ՔՊ-ն. ընդդիմությունից նշում են՝ տեղյակ չեն (տեսանյութ)
ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Զելենսկին հուսով է կհանդիպի Թրամփի հետ (տեսանյութ)
Անաստասիա Ռեշետովան առաջին անգամ մեկնաբանել է բաժանումը Տիմատիից
Կոչ ենք անում միջազգային կառույցներին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անխափան ներկայությունն Ադրբեջանում․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Լրացուցիչ նորություններ

...

Վթարային ջրանջատումներ հունիսի 25/26-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Հայ ժողովուրդը չպետք է ընտրություն կատարի վատի և վատթարագույնի միջև. Արման Վարդանյան (տեսանյութ)

Ախուրիկի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացան

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ԱՄՆ-ի և Իսրայելի հաշվարկները սխալ դուրս եկան․ Արմեն Այվազյան

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն հունիսի 24-ին

Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է ադամանդներ հափշտակած և հայ պատգամավորի ընկերություն մատակարարող բանդային (տեսանյութ)

Եթե Իրանը փակի Օրմուզի նեղուցը, ապա դա կունենա համաշխարհային մասշտաբով տնտեսական և ռազմական հետևանքներ. Հրայր Կամենդատյան

Սիսիան-Գորիս ճանապարհին բախվել են «Ford»-ը և «GAZ-53»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին. Փեզեշքիանն ու Մակրոնը զրուցել են

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում Իրանին հետագա գործողություններ չձեռնարկել

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները երկուշաբթի օրվանից. Ռուբիո

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքները շարունակում են գտնվել անվտանգ տիրույթում

Երևանում՝ ռեստորանում, կնոջ դի են հայտնաբերել

Դո՞ւք եք օգնում Փաշինյանին հակաեկեղեցական արշավում. հարց՝ Եպիսկոպոս Ժամկոչյանին (տեսանյութ)