Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$801.26

BTC

$118367

ADA

$0.780213

ETH

$3862.26

SOL

$180.75

30 °

Yerevan

25 °

Moscow

41 °

Dubai

16 °

London

29 °

Beijing

17 °

Brussels

25 °

Rome

21 °

Madrid

BNB

$801.26

BTC

$118367

ADA

$0.780213

ETH

$3862.26

SOL

$180.75

30 °

Yerevan

25 °

Moscow

41 °

Dubai

16 °

London

29 °

Beijing

17 °

Brussels

25 °

Rome

21 °

Madrid

«Արցախ» ջազ նվագախումբը ելույթ է ունեցել Մոսկվայի ջազ փառատոնում


Մոսկվայի ամառային իրադարձությունների ծրագիրը հիացրել է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին իր հագեցած բովանդակությամբ․ մեկ շաբաթ շարունակ Ռուսաստանի և արտասահմանյան առաջատար ջազ նվագախմբերը ելույթ են ունեցել քաղաքի լավագույն բացօթյա հարթակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Իգոր Բութմանի հիմնադրամը՝ Ռուսաստանի Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։

2025 թվականին «Moscow Jazz Festival-ը միավորել է ավելի քան 1000 ճանաչված երաժիշտների տարբեր երկրներից, որոնք ներկայացրել են իրենց լավագույն ծրագրերը։ Մասնակիցների թվում էր նաև «Արցախ» ջազ նվագախումբը՝ Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, որը Մոսկվա էր ժամանել «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ և հասարակական գործիչ Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ։ Նվագախումբը ելույթ ունեցավ «Զարյադյե» զբոսայգու ամֆիթատրոնում։ 

«Արցախ» ջազ նվագախումբը երաժշտասերներին տվեց իսկական երաժշտական ճանապարհորդություն՝ սվինգի դասականից մինչև լատինոամերիկյան ռիթմեր, հայկական մեղեդիներից մինչև համաշխարհային ջազի գլուխգործոցներ։

Նվագախմբի կատարմամբ հնչեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հեղինակային ստեղծագործություններ, ինչպես նաև հայտնի ջազ ստանդարտներ՝ բիգ-բենդի համար գրված յուրօրինակ մշակումներով։ Հնչեցին Բենի Քարթերի «Jackson County Jubilee»-ն, Ալեքսանդր Աճեմյանի «Ari Ari» հայկական քնարական երգը՝ Ալյոնա Բալույանի կատարմամբ, «More»՝ Գոռ Հայրապետյանի կատարմամբ, Քոուլ Փորթերի հանրահայտ «Night and Day» երգի գործիքային տարբերակը, «Love»՝ Ալյոնա Բալույանի և Մարատ Բալայանի կատարմամբ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Սակայն հանդիսատեսի ամենաշատ բուռն արձագանքը առաջացրին Սևակ Ջանյանի կատարմամբ «Սա Երևանն է» և «Արցախ» երգերը։ Բեմի մոտ հավաքվել էին տարբեր ազգությունների ջազի սիրահարներ և հայ սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր եկել էին աջակցելու հայրենակիցներին։

Համերգի ավարտին վարողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությանը, որի աջակցությամբ «Արցախ» ջազ նվագախմբի մասնակցությունն այս միջազգային փառատոնին դարձավ հնարավոր։

«Յուրի Նավոյանն ու «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը ոչ միայն օգնել են «Արցախ» ջազ նվագախմբին վերածնվել նոր կազմով, այլև հոգեպես աջակցել են Արցախից հարկադիր վերաբնակեցումից հետո։ Եվ ահա, մենք հպարտությամբ ենք ներկայացնում մեր արվեստը միջազգային փառատոնում։ Մենք Յուրի Նավոյանին մեր միջև անվանում ենք «կնքահայր», և դա պարզապես խոսք չէ, այլ փաստ է»,- լրագրողի հետ զրույցում նշեց Տիգրան Լալայանը։

««Արցախ» ջազ նվագախմբի հիմնական առաքելությունը մշակութային ժառանգության պահպանումն ու ազգային ջազի զարգացումն է։ Գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը իր շուրջ է համախմբում արվեստի գործիչներին և մեծ ջանքեր է գործադրում Արցախի երաժշտական ավանդույթների պահպանման ու հանրահռչակման համար», -նշված է փառատոնի պաշտոնական կայքում։

Լրահոս

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Սոթքում և Կութում՝ 3 բալ ուժգնությամբ
ԱՄՆ-ը կհամագործակցի Պակիստանի հետ՝ նավթի պաշարները զարգացնելու համար․ Թրամփ
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ
Լուլա դա Սիլվան անընդունելի է համարել ԱՄՆ-ի միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգում
ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ սահմանել է վերջին յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները
Կանադան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2025 թվականի սեպտեմբերին
Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ»
«Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ»
Ի՞նչ վիճակ է հայ-վրացական սահմանի անցակետերում. «Փաստ»
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից. «Ժողովուրդ»
Առաջին կին քաղաքապետի ամուսնուն քննչական են կանչել․ «Ժողովուրդ»
Կարմիր խաչի այցելությունները կտրականապես արգելվել են. հայ գերիների ընտանիքների այդ հույսն էլ մարեց․ «Ժողովուրդ»
Կարևոր
Սամվել Կարապետյան. մեկենասից՝ «երրորդ ուժի» առաջնորդ. «Փաստ»
Ալենը Զուրաբյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել
Թուրքիան պատրաստ է ներդրում ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում
Հայաստանը ևս երկու մեդալակիր ունեցավ ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում
Արևմտյան 15 երկիր կոչ է անում ճանաչել Պաղեստինի պետությունը
Կամչատկայում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը
Շտապ
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Ավստրալիական տիեզերական հրթիռը վթարի է ենթարկվել մեկնարկից 14 վայրկյան անց

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Սոթքում և Կութում՝ 3 բալ ուժգնությամբ

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն

ՀՀ նախագահն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ

Ի՞նչ վիճակում է խոսքի ազատությունը Հայաստանում. ԽԱՊԿ նախագահը ուշագրավ փաստեր է ներկայացնում (տեսանյութ)

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս

Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքը

Շանհայում 280 հազար մարդ Է տարհանվել. Ուրալում ադրբեջանական ղեկավար Շիխլինսկին հետախուզման մեջ է (տեսանյութ)

«Լավ նվեր» «Առավոտին»՝ տարեդարձի նախօրեին. իշխանությունները պահանջում են ազատել տարածքը

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում․ խափանման միջոցը՝ կալանք

Անձը 44-օրյա պատերազմի հետևանքներն օգտագործելով մի խումբ անձանց ենթարկել է առցանց թրաֆիքինգի (տեսանյութ)

Թրաֆիքինգի զոհերից շատերն աստվածացնում են իրենց շահագործողին․ Կիրակոսյան (տեսանյութ)

2024-ին թրաֆիքինգի զոհ է ճանաչվել 25 անձ, որոնցից 9-ը՝ երեխաներ․ Անի Թաթոյան (տեսանյութ)

2025–ի առաջին կիսամյակին եղել է թրաֆիքինգի 22 քրեական վարույթ՝ 15 սեռական և 7 աշխատանքային (տեսանյութ)

Նախատեսված են հանդիպումներ դպրոցներում եւ մանկապարտեզներում, պետք է ներկայացնել թե ի՞նչ է թրաֆիքինգը (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները

Երևանում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ադրբեջանը nչնչացրել է Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը