Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն:

Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։

Տեղեկացվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են աշխարհի 180 երկրներում, ընկերությունն ունի շուրջ 26 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում։ Ամեն օր ընկերությանն է միանում 15.000 նոր օգտատեր։ Իր գործունեության ընթացքում ընկերությունը կարողացել է Հայաստան ներգրավել շուրջ 35 մլն դոլարի ներդրումներ։

Նշվել է, որ պլատֆորմը հնարավոր է օգտագործել անվճար, սակայն առաջարկվում է վճարովի հավելումներ, որոնք ապահովում են ընկերության ֆինանսական հոսքերը։ Վաճառքների ցուցանիշով առաջատար երկրներն են՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան, Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան և այլն։ G2 ընկերության կողմից «Ռենդերֆորեսթը» ընդգրկվել է 2019 թ. աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում՝ լինելով ցանկի միակ հայկական ընկերությունը։

Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են նաև «Ռենդերֆորեսթ» ընկերության հիմնադրած «Արդի» ակադեմիայի գործունեությունը: Այն կրթական նախաձեռնություն է՝ ուղղված ՀՀ-ում չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական թվային մասնագիտությունների դասավանդմանը: Ակադեմիայում մարքեթինգ, դիզայն և ՏՏ մասնագիտական ուղղություններում ներառված տասնյակից ավելի մասնագիտացումներից բացի, դասավանդվելու են նաև ձեռներեցություն, ալգորիթմական մտածողություն, անգլերեն և այլն:

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է ընկերության աշխատակիցների հարցերին: Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ տպավորված է ընկերության գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հավատացած է, որ միջավայրն ամենակարևոր բանն է ցանկացած պրոցեսի համար: «Իհարկե, միջավայրն առաջին հերթին մարդիկ են, բայց նաև ֆիզիկական, քաղաքաշինական միջավայրն է, որ ազդում է մտածողության վրա»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ցանկանում է մի հայտարարություն անել, որը կարող է շատերի համար տարօրինակ թվալ: «Այդ լավատեսությունը և տարօրինակ հայտարարությունը հետևյալն է. պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, և այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարևորությունը: Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր որոշակիորեն ուրիշ է իրավիճակը, որովհետև տեսնում է բազմաթիվ ռիսկեր, բայց տեսնում է նաև այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն և այդ ռիսկերի կառավարման արդյունքում՝ հետագա ճանապարհի շարունակություն:

«Իսկ ի՞նչ է այդ ճանապարհի վերջը կամ ո՞րն է այդ ճանապարհի այն տեսական նպատակը, որ ուզում ենք մենք գործնականում իրականացնել: Մենք դա անվանում ենք Իրական Հայաստանի հայեցակարգ, այն ուղիղ կապ ունի պետություն հասկացության հետ, որի իմաստը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը և պետությունն ընդհանրապես ունի շատ գործնական նպատակ և գործիք է սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Ոչ թե գործիք է, հենակետ է կամ պլացդարմ, ինչ-որ ավելի ընդարձակ կամ ավելի մեծ պետություն ունենալու համար, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ըմբռնմամբ, որ բարեկեցություն ասելով՝ պետք է հասկանալ ազատությունը, արդարությունը, անվտանգությունը և այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցությունը մի բան է, որը ձևավորվում է աշխատանքով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ ֆունդամենտալ խնդիրը, որ մեր իրականության մեջ կա՝ աշխատանքի ընկալումն է: «Իսկ ի՞նչ է աշխատանքը: Աշխատանքը տառապանք, չարչարա՞նք է, թե՞ աշխատանքն, այնուամենայնիվ, հաճույք է, ինքնաարտահայտում է, նաև ազատություն է, ստեղծագործություն է, մի իրավիճակ է, որ մարդ, օրինակ, կարող է երեկոյան քնելուց առաջ մտածել, որպեսզի լույսը շուտ բացվի, որ նորից գնա աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ այս առումով ևս մեկ անգամ ընդգծելով միջավայրի կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը վերաբերել են կրթության որակի բարձրացմանը, առկա խնդիրների, դրանց լուծման քայլերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին, արհեստական բանականությանը և այլ թեմաների։

Լրահոս

Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է
Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը
Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք»
Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան
Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին
Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը
Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել
Կարևոր
Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից
500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին