Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մինչ ակտիվ հանրությունը սուր արձագանքում էր եկեղեցին «չուլանի» հետ համեմատելու Փաշինյանի նախօրեի արտահայտությանը, նա երեկ առավոտյան որոշեց էլ ավելի «փայլատակել»:


Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անպարկեշտ ու գռեհիկ գրառում էր արել Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի (ըստ էության՝ հոգևորականների) հասցեին: Այնպիսի արտահայտությամբ, որ տարրական դաստիարակություն ունեցող, առհասարակ, որևէ նորմալ մարդ իրեն թույլ չի տա ոչ միայն կանանց, երեխաների ներկայությամբ, այլև ընդհանրապես հասարակական միջավայրում:


«Իսպանական ամոթ». նման զգացողություններ ունեին մեր հայրենակիցներից շատերը, երբ հատկապես պատկերացնում էին, որ այլ երկրներում էլ են կարդում այս ամենը, տեսնում, թե ինչ մակարդակ ունի երկրի ղեկավարը: Վերջին շրջանում վիրավորական բառամթերքով սոցցանցերում անընդհատ արտահայտվող Աննա Հակոբյանը ևս որոշել էր հետ չմնալ:


Դե, շեֆին քծնելու հերթ կանգնած քպականների մասին խոսելն ավելորդ է: Մի խոսքով, Փաշինյանն ու «մերձավոր շրջապատն» ընթանում են նորանոր ցածրունքներ նվաճելու ճանապարհով:


Նշենք, որ այս հերթական հակաեկեղեցական հարձակմանն արձագանքեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: «Զարհուրելի է երկրի, այսպես կոչված, ղեկավարի ու նաև նրա տիկնոջ խոսելակերպը, որոնք խոսում են կրթվելու մասին, նորաձևության մասին, բայց այսպիսի օրինակ են ծառայում»,-ասաց նա:Բայց վերադառնանք Փաշինյանին ու նրա շրջապատին : Ի՞նչ են անում նրանք իրականում:


Նախ՝ օրակարգ են լցնում, անկախ թեմայից ու մակարդակից՝ դիտումներ են ապահովում: Երկրորդ՝ ըստ երևույթին, նրանք վստահ են, որ հասարակության մի որոշակի մասը նման ցածրագույն մակարդակ ունի և հիանալու է իրենց անմեջբերելի արտահայտություններով ու խոսույթով:


Այսինքն, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն այդքան վատ կարծիք ունեն մեր հանրության և ժողովրդի մասին: Չնայած, այդպես մտածելու «իրավունք» երևի տվել է ոչ միայն 2021 թվականը, այլև այն, որ մինչ այսօր իրենք իշխանության են: Երրորդ՝ հակաեկեղեցական «պոռթկումներ», որոնք ինքնին նորություն չեն ու պատահական չեն: Հայ առաքելական եկեղեցին բոլոր հարցումներով հանրային ամենամեծ վստահություն վայելող կառույցն է:


Ի լրումն, Հայ առաքելական եկեղեցին հետևողական է փաշինյանական իշխանության հանդեպ մերժողական իր դիրքորոշման մեջ, ավելին՝ ակտիվ է ազգային ինքնության ու շահերի պահպանության, Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցերում: Վերջապես, ՀԱԵ-ն կարող է դառնալ մեր հանրության ազգային, հայրենասեր, պետականասեր հատվածի համախմբողը, ինչից այդպես սարսափում են Փաշինյաններն ու նրանց ՔՊ-ն:


Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գրառումների ներքո մեկնաբանությունների ու առանձին գրառումների այնպիսի տեղատարափ էր, որ ակնհայտ էր դառնում մեր հասարակության ոչ միայն մերժումը, այլև ատելությունը նրա ու իր թիմի նկատմամբ: Կային նաև կոնկրետ առաջարկներ:


Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ», խնդրում էր ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին։


Նրա հետ, ի դեպ, համակարծիք էին նաև բազմահազար այլ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ ու մտավորականներ...

Լրահոս

Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները