Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, չնայած ֆուտբոլային հանրության գերակշիռ մասի դժգոհություններին և հրաժարականի պահանջներին, ամեն գնով պահեց իր «աթոռը»: Դե, գոնե առայժմ:


Ըստ երևույթին, նրան կամ իր տեղակալին հաջողվել էր համոզել Նիկոլ Փաշինյանին:Պատահական չէ, որ խոսակցություններ էին պտտվում, թե նրանք սխալ տեղեկություններ են փոխանցում վարչապետին, համոզում, որ իրենց դեմ դժգոհողները «դավադիրներ», «հակապետական տարրեր» են, իսկ իրենք մաքսիմալ «պուշ» են:


Իսկ հիմա, քանի որ այս «փուլը» հաղթահարել է, Մելիքբեկյանն սկսել է «մուռ հանել» նրանցից, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել իր հրաժարականի պահանջի գործընթացներում կամ առնվազն կողմ են եղել իր հրաժարականին: Հասկանալի է՝ խոսքը նրանց մասին է, ովքեր որոշակի կշիռ ու ճանաչում ունեն ֆուտբոլային աշխարհում:


Չնայած, մինչ «ոտքը պնդացնելն» էլ նա փորձել է «լուծել նրանց հարցերը», որոնք իր հրաժարականն են պահանջել: Օրինակ՝ դեռ հոկտեմբերին սկսված ակցիաներից հետո, մեր տեղեկություններով, ՀՖՖ ղեկավարության ուղիղ «միջամտությամբ» աշխատանքից ազատվել է «Վեստ Արմենիա» ՖԱ գլխավոր քարտուղար Արսեն Զաքարյանը:

Իսկ Փաշինյանին «համոզելուց» հետո Մելիքբեկյանն ավելի մեծ թափով է անցել այդ գործին:


Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, ՀՖՖ նախագահը հանձնարարել է գրություն ուղարկել ՈՒԵՖԱ՝ «մեղադրելով» Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակցին, որպեսզի եվրոպական ֆուբոլային կառույցը խզի աշխատանքային պայմանագիրը վերջինիս հետ: Հիմնական «մեղադրանքն» այն է, որ Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակիցը առաջնության խաղերը խաթարելու և անհնազանդության հրապարակային կոչեր է արել: Մեր ուսումնասիրությունները, սակայն, ցույց տվեցին, որ նման հրապարակային կոչեր ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի կողմից բացարձակ չեն եղել: Առավելագույնը, որ հանդիպեցինք սոցցանցային հարթակներում, նրա՝ որպես ֆուտբոլասերի դիրքորոշումն էր, մասնավորաբար ֆեդերացիայի ղեկավարության ձախողումների և, ըստ այդմ, հրաժարականի պահանջի հետ համաձայնությունը: Ոչ ավելին: Հրապարակային միակ «կոշտ» խոսքը, որ նկատեցինք, այն էր, որ նա դատապարտել էր մարտի 1-ին Շենգավիթի մարզադաշտում խաղաղ ակցիա իրականացնող երկրպագուների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված բռնությունը: Այսինքն, չի եղել որևէ գործողություն, որը հակասեր նրա՝ ՈՒԵՖԱ-ի թղթակցի կարգավիճակին:

Ստացվում է՝ ՀՖՖ նախագահը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը:

Լրահոս

Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները