Եվրամիության խորհուրդը մայիսի 28–ին Սիրիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ իրավական ակտեր է ընդունել, այս մասին հայտնում է Reuters–ը: Այս ակտերը պաշտոնական են դարձնում Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու որոշումը։
ԵՄ արտաքին գործերի նախարարներն անցյալ շաբաթ էին համաձայնել չեղարկել պատժամիջոցները։