Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը փորձում էր Արևմուտքը հակադրել Ռուսաստանին. դա վտանգավոր է Հայաստանի համար. Սերգեյ Մարկեդոնով (տեսանյութ)


Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերաֆորմատավորման կարիք չունեն, բայց միանշանակ կարիք ունեն առողջացման: Այս մասին Euromedia24-ի հետ հարցազրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ խոսելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի և հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր վիճակի մասին:
Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ շրջադարձային կետը հայ-ռուսական հարաբերություններում 2022 թ. իրադարձություններն էին: Ըստ նրա՝ եթե չլիներ Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանն ավելի ակտիվ կգործեր այս տարածաշրջանում:

«Հայաստանի ղեկավարությունը մի քանի սխալ և հապճեպ եզրակացություններ է արել Ռուսաստանի առնչությամբ՝ կարծելով, թե Ռուսաստանը հեռանում է Կովկասից: Կար այդպիսի պատկերացում, որ «վերջ, Ռուսաստանը հեռացող խաղացող է», ուստի պետք է կենտրոնանալ անվտանգության այլ «հովանավորների» վրա: Պետք չէ հապճեպ եզրակացություններ անել: Ե՛ւ Հայաստանն է պետք Ռուսաստանին, և ընդհակառակը՝ Ռուսաստանն է պետք Հայաստանին, մեր երկրներն ունեն ընդհանուր շահեր, դա ակնհայտ է», - նշեց ռուսաստանցի քաղաքագետը:

Այս համատեքստում Սերգեյ Մարկեդոնովը նաև անդրադարձավ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ձախողման հարցին՝ նշելով, որ եթե չլինեին ռուս խաղաղապահները, ավելի ծանր հետևանքներ կլինեին: Թեև, ըստ նրա, դա չի «փրկում» այն փաստից, որ հայերը կորցրեցին իրենց հողերը և ստիպված էին փախչել:
 
«Երբ 2023 թվականին, դեռ մինչև սեպտեմբերյան իրադարձությունները, Հայաստանի ղեկավարն ասում է, որ «Ղարաբաղը ադրբեջանական հող է, մեր տարածքը 29,000 քառ. կմ է, մենք պետք է արագ թոթափենք այդ բեռը», երբ նա բացահայտ ասում է, որ «ղարաբաղցիներն են մեզ պատերազմի մեջ ներքաշել, մեզ սա պետք չէ, մենք պետք է դուրս գանք այս օրակարգից և կառուցենք խաղաղության օրակարգ», Ռուսաստանն, ի՞նչ է, պետք է ավելի հայ լինի, քան հայե՞րը: Դժվար թե: Սրանով մեծապես բացատրվում է Ռուսաստանի վարքագիծը», - մեկնաբանեց քաղաքագետը:

Մարկեդոնովի համոզմամբ՝ Արևմուտքը չի կարող փոխարինել Ռուսաստանին: Ըստ նրա՝ որքան էլ Ռուսաստանը թուլացած լինի, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը չեն կարող դառնալ այլընտրանք Հայաստանի համար որպես անվտանգության երաշխավորներ: Սակայն դա, ըստ ՄԳԻՄՕ-ի առաջատար գիտաշխատողի, առիթ չէ, որպեսզի ինքը կամ ռուսաստանցի պաշտոնյաներն իրենց թույլ տան այնպիսի արտահայտություններ, ինչպես, օրինակ. «Ո՞ւր պիտի փախչեն հայերը, փախչելու տեղ չունեն»: Նա ընդգծեց, որ պետք է հարգել հայկական շահերը:

Մանրամասները՝ տեսանյութում:


Արամ Սարգսյան

Լրահոս

Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի
Ո՞ր պաղպաղակն է առողջության համար ավելի քիչ վնասակար
Մուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ)
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ
Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները հաղթելու համար. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է
Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)
Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովը ցանկանում է զորակոչային տարիքի ուկրաինացիներին ԵՄ-ում զրկել պաշտպանությունից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Փողոցում՝ լուսացույցի տակ շրջափակեցին ու տարան, մեկ նոթատետր են գտել. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը
235 զոհ․ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին
Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան

Լրացուցիչ նորություններ

...

Մուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ)

Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները հաղթելու համար. Անի Սամսոնյան (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Փողոցում՝ լուսացույցի տակ շրջափակեցին ու տարան, մեկ նոթատետր են գտել. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը

235 զոհ․ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին

Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան

Հուսանք՝ ՍԴ-ն «օրենքների բռնաբարությանը» զուգահեռ ՀՀ պետականությանը չի վնասի․ Նաիրի Սարգսյան

ՍԴ-ն քննում էընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Սեդա Սաֆարյանն ունի ընդգծված բացասական վերաբերմունք Ծառուկյանի, Քոչարյանի նկատմամբ. Օրբելյան

Ճապոնիայում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ

Սեդա Սաֆարյանի հարցի քննության ժամանակ կարևոր հանգամանքները քննության առարկա չեն դարձել. Վարդևանյան

Միջնորդություն ենք ներկայացնում, որ ամբողջ կազմով գործը քննեք․ Օրբելյան

ՈՒՂԻՂ․ Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստ

ՍԴ դատավորների վերաբերյալ վերապահումներ ունենք. Արամ Վարդևանյան

ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ

Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)