Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը մի շարք ահազանգեր է ստանում, որ վերջերս պոլիկլինիկաներում քաղաքացիներին տրամադրում են ոչ թե իրենց հասանելիք անվճար դեղերը, այլ երբեմն այլ դեղամիջոցներ: Մտահոգությունն այդքան մեծ չէր լինի, եթե դրանք լիարժեք փոխարինողներ լինեին:Մասնավորաբար, մեզ դիմած քաղաքացիներից մի քանիսը օրինակ էին բերում շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերը: Խոսքն այն մասին է, որ վերջին անգամ նրանք ստացել են ոչ թե «Մետֆորմին» կամ «Դիաբետոն», այլ «Նովոնորմ»:

Բոլորն էլ, իհարկե, նշանակվում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, սակայն եթե առաջին երկուսը երկարաժամկետ ազդեցության դեղամիջոցներ են, ապա վերջինը՝ կարճաժամկետ, «աջակցող», այսինքն, պարզ հայերենով ասած, եթե մարդը օրական պետք է ընդուներ, ենթադրենք, 1 հաբ «Դիաբետոն» կամ «Մետֆորմին», ապա հիմա ստիպված է յուրաքանչյուր սնունդ ընդունելուց առաջ ընդունել «Նովոնորմ», ընդ որում՝ դա էլ երաշխիք չի տալիս, որ ամբողջ օրվա ընթացքում հնարավոր կլինի ապահովել գլ յուկոզայի թույլատրելի քանակ:

Արդյունքում շատ բուժառուներ դժգոհում են, որ իրենց «շաքարի մակարդակը» կտրուկ տատանումներ է ունենում:Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ի պատասխան իր հարցի, թե ինչու է փոխվել դեղամիջոցը, պատասխանել են, որ երկիրը ինչ-որ այլ երկրից նվեր է ստացել «Նովոնորմի» որոշակի քանակ, և դա պետք է սպառել: Հետո նորից կվերադառնան նախկին դեղերին: Ավելին, պարզվել է, որ այդ խմբաքանակի պիտանելիության ժամկետը սպառվում է այս մայիսին, այսինքն՝ մոտ 5 տարվա վաղեմության դեղորայք է: Ապրիլին դեղորայք ստացած քաղաքացու դժգոհությանն էլ, թե գուցե առաջիկա մեկ ամսում տրամադրված դեղը չօգտագործվի, պատասխանել են, թե խնդիր չկա, ցանկացած դեղորայք պիտանելիության ժամկետից հետո կարելի է օգտագործել ևս վեց ամիս:Ի դեպ, մեզ դիմած քաղաքացիները նաև դժգոհում էին, որ պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգները ոչ իրենց մեղքով փաստացի բուժմամբ չեն զբաղվում. այնպիսի վիճակ է ստեղծել առողջապահության նախարարությունը, որ նրանք հազիվ կարողանում են զբաղվել միայն դեղ տրամադրելով ու «թղթաբանությամբ»:

Ընդունելության 15 րոպեի ընթացքում նրանք չեն կարողանում նույնիսկ լսել, հասկանալ բուժառուի հիվանդության ընթացքի մասին, որպեսզի կարողանան համապատասխան խորհուրդներ տալ կամ բուժում նշանակել:

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին