Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մոտ 15 (ի դեպ, այս թիվը հնչեցրել են հենց կազմակերպիչները) «արևմտամետներ» հակառուսական պլակատներով, ՌԴ նախագահ Պուտինի ու ԱԳ նախարար Լավրովի հասցեին վիրավորական պաստառներով ՀՀ ԱԳՆ գլխավոր մուտքի մոտ էին հավաքվել, իսկ այդ ժամանակ ԱԳՆ շենքում տեղի էր ունենում Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարարի հետ:Դեռ Լավրովի այցի նախօրեին հավաքվածներից մի քանիսը հայտարարել էին, թե պետք է զանգվածային ցույցեր անել Ռուսաստանի ԱԳ նախարարի այցի հետ կապված: Ավելին, խոշոր պաստառներ էին պատրաստել: Դա նույնիսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ուշադրությանն էր արժանացել, որը նկատել էր. «Հնարավոր է՝ ՀՀ-ում ոմանց մոտ դեռ չեն վերջացել USAID-ի միջոցները, որը նման նախագծերով էր զբաղվում»: Բայց Մարիա Զախարովան, թերևս, մի փոքր գերագնահատել էր հիշյալ ֆինանսավորման աղբյուրի ու այն ստացողների հնարավորությունները:

Պարզվեց՝ քանակ չկա, իսկ Լավրովի այցի օրն ընդհանրապես մի 2-3 հոգի էր պլակատ բռնել: Ավելին, պարզվեց՝ այդ «պլակատաբռնության» ժամանակ Լավրովը դեռ Մոսկվայում էր...Մի խոսքով, չնայած 10-15 հոգով հայ ժողովրդի անունից արվող բարձրագոչ հայտարարություններին, այդ ամենը հանրության կողմից մնաց մերժված, ավելին՝ սոցցանցային հարթակներում կոշտ, երբեմն կոպիտ, անգամ վիրավորական արձագանքները պարզապես գերակշռում էին:Բայց այստեղ կա նաև հարցի մյուս կողմը:

Նախօրեին, երբ մի վիրավորական պլակատ կախել էին ինչ-որ կամրջից, մյուսն էլ բռնել էին փողոցում, ոստիկանները շատ մեղմ, եթե չասենք՝ քնքշագորով էին վերաբերվում: Համեմատության համար նկատենք, որ նույն օրը նույն ոստիկանները բերման էին ենթարկել «Սրբազան շարժման» ակտիվիստներին...

«Աստվածապաշտությունը կհաղթի անձնապաշտությանը» գրությամբ պաստառ փակցնելու համար: Ավելի վաղ սոսինձ և պաստառ ունենալու համար ձերբակալել ու «բաժին» էին տարել երեք աղջնակի:

Երևի տեսնելով, թե նման երկակի ստանդարտները ինչ արձագանք են ստանում, երեկ ԱԳՆ մուտքի մոտ ամեն դեպքում մի քիչ «քաշքշուկ» բեմականացվեց:

Թե ինչ է սա նշանակում, կարելի է ենթադրել: Առավել ևս, որ Լավրովի այցի օրը Նիկոլ Փաշինյանը «սուր ցանկություն էր զգացել»՝ այցելել թանգարան՝ «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը դիտելու: Հետաքրքիր ու խոսուն «ցանկություն» է, ինչ խոսք, հատկապես աշխատանքի ժամին...

Լրահոս

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին
Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի
Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր
Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել
Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը
Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է
Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը
Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք
Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում
Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)
Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը
Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ)
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին
Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»