Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«2019-ից մինչև 2024 թվականի վերջ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլային թիմում ընդգրկվելու միջոցով, բանակից ազատվել են 68 (որոշ տվյալներով՝ 150) երիտասարդներ՝ իբրեւ թե նրանք բարձր մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են։


Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում նրանցից միայն երեքն են հասել միջին մակարդակի ակումբների (Ռումինիա, Մոլդովա, Խորվաթիա), բայց ոչ մեկը չի դարձել պրոֆեսիոնալ։


Տեղեկացնենք, որ առաջին զորակոչի (2019–2021) 25 ֆուտբոլիստներից միայն 6-ն են այժմ խաղում Բարձրագույն խմբի հիմնական կազմերում։ Մնացածը կա՛մ ավարտել են կարիերան, կա՛մ պահեստում են, կա՛մ երկրորդ թիմերում՝ առանց առաջընթաց գրանցելու։


ԲԿՄԱ թիմում, ըստ Ֆուտբոլի ֆեդերացիայի գնահատականների, «ամենատաղանդավորներն» են, սակայն տարիներ շարունակ Հայաստանի առաջնությունը վերջին հորիզոններն է գրավում։ Մինչև 21 տարեկանների հավաքականը (U21)՝ կազմված հիմնականում ԲԿՄԱ-ից ազատված ֆուտբոլիստներից, Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության երեք որակավորման փուլերում (2021, 2023, 2025) զբաղեցրել է վերջին տեղը՝ 26 խաղում միայն 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 23 պարտություն ապահովելով։


ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակով՝ հավաքականը 49-րդ տեղում է՝ Գիբրալթարի, Անդորրայի և Սան Մարինոյի մակարդակով։ Իսկ Մ19 հավաքականը պարտվում է բոլոր խաղերում՝ ներառյալ ամենաթույլ թիմերին։


Ֆուտբոլիստներին փաստացի բանակից ազատելու (նրանք ծառայում են արտոնյալ կարգավիճակով) ներկայիս համակարգը, որի պատասխանատուներն են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, բացահայտ անարդյունավետ է և վնասակար։ Այն իրականում դարձել է ոչ միայն բանակից խուսափելու գործիք, այլև հայկական ֆուտբոլը կործանելու ուղի:


Նկատենք, որ մինչև 2019 թվականը գործել է ավելի արդար և արդյունավետ համակարգ․ միայն ազգային հավաքականներում ընդգրկված խաղացողներն էին ստանում զորակոչից հետաձգում։ Այդ տարիներին Հայաստանի երիտասարդական ֆուտբոլը շատ ավելի լավ արդյունքներ էր գրանցում։


Բացի դրանից, մամուլում լայնորեն ներկայացվել են չարաշահումների դեպքեր․ անգամ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից խոսեց ՀՖՖ չարաշահումների մասին շինարարության ոլորտում։ Սա էլ դեռ ամենը չէ, հայտնի է, որ, օրինակ, ՀՖՖ-գործկոմի անդամի որդին, ՀՖՖ փոխնախագահի որդին են տեղափոխվել ԲԿՄԱ և ազատվել բանակից իրենց ունեցած կապերի շնորհիվ։


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կառավարության թեթև ձեռքով ֆուտբոլային կարիերա զարգացնելու համար շատերն են ազատվում ժամկետային զինծառայությունից, իսկ, օրինակ, ամենահաջողակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ծառայել է հայկական բանակում:Հ. Գ. ՀՖՖ-ից այս թեմայով մեկնաբանությունների մեր բոլոր փորձերը կրկին արդյունք չունեցան»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին