Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ-ի «ընկերական գնումների» զավեշտն ու կոռուպցիոն շղթան երեկ բացահայտեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահը փորձեց ստերով պաշտպանվել՝ այդպես էլ չասելով, թե ոսկե համրիչը՝ թզբեհը, ում համար է գնել:


Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ներկայացրեց հաղորդում ենթադրյալ հանցանքի մասին, որտեղ, ի թիվս այլ խայտառակ փաստերի, բացահայտեց, որ պետական գնումների թափանցիկության և հիմնավորվածության հարցը պետք է լուծվի:


Մասնավորապես, Թովմասյանը հայտարարեց, որ 2023-2025 թվականներին Ազգային ժողովին ծառայություններ է մատուցել «47 ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ն, որի տնօրենը՝ Արսեն Մելիքսեթյանը, Ալեն Սիմոնյանի ընկերն է:Ըստ պատգամավորի` 2025թ. ԱԺ-ն գնել է 32,000 դրամ արժողությամբ փոքր արձանիկ «47 ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ից։


2024թ. հուլիսին 20 հուշամեդալ՝ ընդհանուր 950,000 դրամ արժողությամբ:. 2023թ. կատարվել է առավել ուշագրավ գնում՝ ԱԺ-ն ձեռք է բերել ոսկե համրիչ՝ թզբեհ, 2 մլն 200 հազար դրամով:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնումներն իրականացվել են ընկերությունից, որի ղեկավարն առնչվում է ԱԺ նախագահի հետ, պատգամավորն առաջ քաշեց հնարավոր շահերի բախման և պետական միջոցների ոչ թափանցիկ օգտագործման խնդիր։


Հիշեցնենք, որ «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական մարմինները պարտավոր են ապահովել մրցակցային ընթացակարգ, պատշաճ փաստաթղթավորում և հաշվետվություն։ Պայմանագրի բացակայության դեպքում գնումը կարող է դիտարկվել որպես օրենքի խախտում։


«Ո՞ւմ համար է գնվել ոսկե թզբեհը, ո՞վ է որոշել դրա անհրաժեշտությունը, ինչո՞ւ չկա հաշվետվություն… սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեն կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունները», – հայտարարեց Թովմասյանը:Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը բացատրություն չտվեց, թիրախավորեց «Ժողովուրդ» օրաթերթին (որի հիմնադիրն է պատգամավորը), ինչի պատասխանը կստանա փաստերով:


Մինչ այդ տեղեկացնենք, որ իր ելույթից հետո, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը մոտեցավ Սիմոնյանին, նա ասաց, թե նկատի չի ունեցել «Ժողովուրդ» օրաթերթին»։

Լրահոս

Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին