Հնդկաստանի կողմից Պակիստանում գտնվող ինը թիրախներին հասցված 24 հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 70 զինյալ, այս մասին հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին։
«Ավելի քան 60 ահաբեկիչ վիրավորվել է ինը թիրախներում», - հավելում է NDTV-ն։
Հաղորդվում է, որ թիրախավորված օբյեկտներն ահաբեկչական գործունեության կենտրոն էին հանդիսանում, և ճշգրիտ հարվածների միջոցով թիրախավորվել են «Լաշքար է Թայբա» և «Ջաիշ է Մոհամմադ» ահաբեկչական խմբավորումների հետ կապված ճամբարները։
«Աղբյուրները հաղորդում են, որ հակահարվածը զգալիորեն վատթարացրել է այս ահաբեկչական խմբավորումների գործառնական հնարավորությունները», - նշում է լրատվամիջոցը։