Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$607.72

BTC

$94358

ADA

$0.710721

ETH

$1800.18

SOL

$149.06

22 °

Yerevan

6 °

Moscow

34 °

Dubai

18 °

London

18 °

Beijing

19 °

Brussels

21 °

Rome

20 °

Madrid

BNB

$607.72

BTC

$94358

ADA

$0.710721

ETH

$1800.18

SOL

$149.06

22 °

Yerevan

6 °

Moscow

34 °

Dubai

18 °

London

18 °

Beijing

19 °

Brussels

21 °

Rome

20 °

Madrid

Ձեր օրոք հրապարակվեց Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի գաղտնի արխիվը․ Մինասյանը՝ Հռոմի պապի մասին


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է․

«Այո, Ձերդ Սրբություն, ծիրանը մենք համարում ենք հայկական միրգ։ Հիշում եք, մեր ծանոթության առաջին հանդիպումներին, երբ զրույցը երկարում էր, պաշտոնականից դառնում անմիջական, Ձեզ պատմեցի, որ դուդուկը պետք է պատրաստված լինի ծիրանի փայտից։ Դուք հարցրիք ինչո՞ւ, որ ձայնը լինի քա՞ղցր։ Պատասխանեցի՝ ոչ, հավանաբար այդ փայտն է դուդուկի հնչյունը ամենամոտը դարձնում մարդկային ձայնին։ Ինձ ընդհատեցիք նկատելով, թե՝ ոչ, պետք է քաղցր հնչի, մեր կյանքն առանց այդ էլ դառն է, այն պետք է միշտ քաղցրացնել։

Այդ երկխոսությունը հիշեցի 2015 թվականի պատմական պատարագի ժամանակ, երբ Սուրբ Պետրոսում հնչում էր հայկական դուդուկը։ Ես եղել եմ բազմաթիվ պատարագների, բայց միայն այնտեղ, Ձեր կամքով և որոշումով ծեսում հատուկ ընդգրկվեց և պատարագի ժամանակ հնչեց ծիրանածոր հայկական դուդուկը։ Ծիրանի պես քաղցր։

Երբ ծրագրում էինք Ձեր այցը Հայաստան՝ որպես Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, նկատեցի, որ ժամկետը համընկնում է ծիրանի նոր բերքի հետ, որը կարող եք համտեսել։ Այդ երկու օրերի ընթացքում, որ անցկացրիք Հայաստանում, երեխայի Ձեր ժպիտով, անընդհատ ծիրան էիք փորձում, հայացքով ինձ փնտրում էիք և ցույց տալիս ծիրանի մի կեսը։Իսկ ես ամեն անգամ հիշում էի, որ չնայած բոլոր ճնշումներին Հայաստան չգնալ, իսկ եթե գնալ, ապա այցը դարձնել ռեգիոնալ և միացնել Վրաստանն ու Ադրբեջանը, դուք պնդեցիք. պետք է գնալ Հայաստան, ոչ առաքելական այցով, այլ որպես ուխտագնաց, որպես հայ ժողովրդի եղբայր և գիշերել։

Եվ ժպիտով ավելացրիք. մնանք 2 օր, որ նաև շատ ծիրան ուտենք։Մեկ տարի անց, ի հիշատակ Ձեր այցի, Ձեզ ուղարկեցի Հայաստանից բերված մի զամբյուղ ծիրան։ Դուք շնորհակալություն հայտնեցիք նամակով։ Հուզվեցի, երբ տեսա, որ գրել եք անձամբ։ Ե՛վ նամակը, և՛ նույնիսկ ծրարի վրայի հասցեն։Նամակում խոսում էիք քաղցրության մասին, որ ծիրանի համը հիշեցրեց Ձեր քաղցր օրերը Հայաստանում։ Այդ հուշերն ու ծիրանահամը դուք վերադարձնում էիք նույն ջերմությամբ դեպի Հայաստան և դեպի ինձ։Նամակի վերջում խնդրել էիք, որ աղոթելիս Ձեզ չմոռանամ։ Երբեք չեմ մոռանա։ Աղոթեցի 3 օր առաջ Ձեր կողքը՝ Սուրբ Պետրոսում։ Մենակ չէի աղոթում։ Հարյուր հարազարավոր մարդկանց կողքին, նրանց հետ ու բոլորս՝ Ձեր համար։Վերջին հրաժեշտին էլ հիշեցի Ձեր բառերը քաղցրության մասին։ Երևի դրախտում ծիրան աճում է։ Չէ որ ըստ լեգենդի, միակ միրգը, որը Նոյը գաղտնի անցկացրել է տապան, եղել է ծիրանը։ Արարատից իջնելիս այն տնկվեց Հայկական լեռնաշխարհում։Ձեր դերը հավատավոր աշխարհում անուրանալի է, իսկ հայ ժողովրդի համար՝ պատմական։ Այն ինչ արել եք հայերիս համար՝ երբեք չի մոռացվի։

Ձեր հռչակած միակ տիեզերական վարդապետն ամենամեծ հայերից էր՝ Նարեկացին։ Ընդամենը մեկը՝ 36-ից։ Միակ հայը։ Միակ արձանը, որի վրա կա Ձեր անունը, նույնպես Նարեկացունն է, որը Վատիկանի այգիներում կանգնեցվեց Ձեր կամքով:Վատիկանյան թանգարանների միակ հայկական նմուշը՝ խաչքարը, հենց Ձեր օրոք տեղադրվեց։ Իսկ հայկական ծիրանից պատրաստված դուդուկը հնչեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ՝ նորից Ձեր կամքով։ Այդ պատարագին էլ խորանից դուք խոսեցիք 20-րդ դարի առաջին՝ հայերի ցեղասպանության մասին։Ձեր օրոք և թույլտվությամբ հրապարակվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի գաղտնի արխիվները՝ մի քանի հատորով։Դուք արել եք ավելին, քան հնարավոր էր։

Այդ պատճառով էլ բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից եք, որը հարգեց և սիրեց հայ ժողովրդին և որոշեց իր քաղցր ժպիտով, սիրով ու հոգատարությամբ, անկեղծ մղումներով, հոգով ու սրտով բուժել հայ ժողովրդի արնահոսող վերքերը։ Հայ ժողովրդի շնորհակալ որդիները, համոզված եմ, Ձեզ երբեք չեն մոռանա։Այն, ինչ չի մոռացվում, դառնում է պատմություն։ Պատմություն դարձաք նաև Դուք։

Երբեք չեմ մոռանա աղոթել Ձեր համար, ինչպես խնդրել էիք նամակում»։

Լրահոս

Մեդիափորձագետը զգուշացում է. Մեծ քանակի Հայփոստի կեղծ նամակներ են գալիս
Շոկային պատկերներ. սելֆիներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դագաղի հետ ցնցել են աշխարհը (տեսանյութ)
Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Եթե այս իշխանությունը վերարտադրվի, մենք երանի ենք տալու նախկիններին Նինա Կարապետյանց (տեսանյութ)
Պռոշյան փողոցում մոմավառություն է կազմակերպվել՝ նվիրված Սոնա Մնացականյանի հիշատակին
Հայ մարզիկները կմասնակցեն ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը
Բասկետբոլից դեպի միլիարդներ. Մայքլ Ջորդանը գահակալում է որպես ամենահարուստ մարզիկ
«Ադրբեջանի ԱԳ նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները»․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
Քանյե Ուեսթի շոկային խոստովանությունը. «Պետք էր երեխաներ ունենալ Փերիս Հիլթոնից, ոչ թե Քիմ Քարդաշյանից»
Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը
Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ (տեսանյութ)
Նիկոլ քեզ միջանցք ենք տալի, մենակ վեր կաց, գնա․ քաղաքացի (տեսանյութ)
Սահմանապահ զորքերի դուրսբերմամբ Սյունիքում որևէ բացասական փոփոխություն չի եղել․ մարզպետ (տեսանյութ)
Եթե իշխանությունները հարցի լուծումը չունեն, դա դեռ չի նշանակում, որ էդ լուծումը չկա․ Իսրայելյան (տեսանյութ)
Տևական ժամանակ է՝ կրակոցներ կան․ Սյունիքի մարզպետը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Բրեդ Փիթի ամուսնության անակնկալ առաջարկը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին. Մայր Աթոռ
Կարևոր
Չեմ մեկնաբանում. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագիրը Մոսկվայում ստորագրելու լուրերի մասին․ News.am (տեսանյութ)
Առաջիկայում ծրագրում ենք ևս 100 բնակարան․ շնորհակալ եմ Աստծուն, որ հենց մեր միջոցով է կյանքի կոչվում (տեսանյութ)
Անաստասիա Ռեշետովան բացել է իր նիհարության գաղտնիքները. մոդելի անկեղծ պատմությունը

Լրացուցիչ նորություններ

...

Եթե այս իշխանությունը վերարտադրվի, մենք երանի ենք տալու նախկիններին Նինա Կարապետյանց (տեսանյութ)

«Ադրբեջանի ԱԳ նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները»․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Փաշինյանը ԱԱԾ ղեկավարի հետ ներկա է ՀՀ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ)

Ոստիկանը ծառայության ժամանակ խաղում է, բանակում խաղում են ահագնացող վիճակ է

Յուրաքանչյուր 1 ժամում Հայաստանում մոտ 2 մլն դոլարի խաղադրույք է դրվել

Մարդիկ կորցնում են ունեցվածը, դիմում` ինքնասպանության. պետությունն անտեսում է խաղադրույքային ոլորտը

Երևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանը

Հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը. Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ

Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ

Երևանում տրանսպորտի ուղեվարձը չվճարող անձինք կնույնականացվեն եւ կտուգանվեն. Արմեն Գալջյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը արժանի չէր Ծիծեռնակաբերդ գնալուն․ Սարգիս Ծատուրյան (տեսանյութ)

Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը (տեսանյութ)

Փաշինյանը ճիշտ է, իսկ Քոչարյանի օրակարգը թալանից շեղելու համար էր. «Ակօսի» խմբագիր (տեսանյութ)

Ունեցել եմ հանդիպում և՛Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի հետ․Շահրամանյան (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայց կա․ դատախազ

ՀՀ իշխանությունը վառեց իր խաղաքարտերն Իրանի հետ բանակցություններում․ պարտքի տակ մնացին․ Գասպարյան (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Աբրահամ Գասպարյանը մեկնաբանում է Թեհրանում կատարվածը

Սամվել Վարդանյանին խոշտանգել, ծեծել են ոչ ոք չգիտի՝ ովքեր էին, ինչո՞ւ չեք բացահայտում․ Թագուհի Թովմասյան

Հովիկ Աբրահամյանի տունը արգելանքի տակ էր, էդ ո՞նց կալանքը հանվեց․ Թագուհի Թովմասյան

Ունեցել եմ հանդիպում և՛Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի հետ․Շահրամանյան