Հնդկաստանը կանչել է Նյու Դելիում Պակիստանի բարձրաստիճան դիվանագետին, հայտնել Իսլամաբադում իր ռազմական կցորդներին հետ կանչելու և իր դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու մասին, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիքրամ Միսրիին։
Հնդկաստանի այս որոշումը կապված է Քաշմիրում զինյալների հարձակման հետ, որի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել։ Հնդկաստանի որոշ ԶԼՄ-ներ, սակայն, հայտնել են 28 զոհի մասին։Այս հարձակումը դարձել է վերջին երկու տասնամյակի ընթացքում քաղաքացիական անձանց վրա իրականացված ամենախոշոր հարձակումը։ Վիքրամ Միսրին հայտնել է, որ հարձակման ընթացքում տեղի է ունեցել սահմանի հատում։
Ըստ արտգործնախարարի՝ Նյու Դելին ժամանակավորապես կկասեցնի 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը, ինչպես նաև կփակի Պակիստանի հետ միակ ցամաքային անցակետը։