Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$652.74

BTC

$103214

ADA

$0.806663

ETH

$2601.16

SOL

$178.63

20 °

Yerevan

14 °

Moscow

34 °

Dubai

17 °

London

28 °

Beijing

20 °

Brussels

17 °

Rome

13 °

Madrid

BNB

$652.74

BTC

$103214

ADA

$0.806663

ETH

$2601.16

SOL

$178.63

20 °

Yerevan

14 °

Moscow

34 °

Dubai

17 °

London

28 °

Beijing

20 °

Brussels

17 °

Rome

13 °

Madrid

Հայոց ցեղասպանությունը մի ողբերգություն է, որի ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին


«Վաղը՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-ամյակը։ 1995 թվականին Ռուսաստանի Պետական ​​Դուման քվեարկեց ապրիլի 24-ը Ռուսաստանի Դաշնությունում, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու օգտին»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում, Ցեղասպանության 110-ամյակի ոգեկոչման օրվանն ընդառաջ, հիշեցրել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Նա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 1915 թվականի ապրիլի 24-ը մի ամսաթիվ է, որը չի կարելի պայծառ անվանել, այն սգո, հիշատակի օր է՝ 1.5 միլիոն անմեղ զոհերի համար, որոնք Օսմանյան կայսրությունում 110 տարի առաջ՝ անցյալ դարի սկզբին զոհվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը մի ողբերգություն է, որի ցավը շարունակվում է մինչ օրս։

«1995 թվականին, իմ զեկույցի հիման վրա, Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դուման ճանաչեց այս ցեղասպանությունը։ Սա ոչ միայն հայ ժողովրդի զոհերի հետ համերաշխության դրսևորում էր, այլև ճշմարտության և պատմական արդարության նկատմամբ հարգանքի վկայություն։ Ռուսաստանը, որը դարեր շարունակ մոտ է եղել և միասին է եղել հայերի հետ, չպետք է այլ կերպ վարվեր։

Այսօր, երբ մենք գլուխ ենք խոնարհում ընկածների հիշատակի առջև, պարտավոր ենք խոսել ոչ միայն անցյալի, այլև ներկայի մասին։ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 2023 թվականին միայն աշխարհաքաղաքական հանգամանք չէ։ Սա ողբերգության շարունակությունն է, որը մեր դարում քողարկված է ոմանց կասկածելի արդարացումներով և մյուսների դավաճանությամբ։ Մենք նշում ենք դարեր շարունակ իրենց հողի վրա ապրած մարդկանց այսօրվա դժբախտությունները, պատմությունը, կրոնական և մշակութային հուշարձանները գողանալու փորձը և բանտարկյալների նկատմամբ «Շեմյակինի դատ»։ Սա չի կարող անտարբեր թողնել մեր խիղճը։

Այս օրերին հատկապես դժվար է հետևել, թե ինչպես են հենց Հայաստանում՝ արտաքին և ներքին ուժերի ճնշման տակ, խաթարվում ազգային ինքնագիտակցության հիմքերը։

Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայ Առաքելական եկեղեցին հարձակման ենթարկվում, ինչպես է ոտնահարվում պատմական հիշողությունը, ինչպես են խզվում կապերը նրանց հետ, ովքեր դարեր շարունակ դաշնակիցներ և ընկերներ են եղել»,- իր հայտարարությունում նշել է Զատուլինը։

Ամփոփելով իր խոսքը, Պետդումայի պատգամավորը, ում մուտքը ՀՀ արգելված է, նշել է, որ ամեն ինչից անկախ՝ վստահեցնում է՝ Ռուսաստանում անտարբեր չեն, հիշում են։

«Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ։ Մենք շարունակելու ենք ճշմարտության մասին խոսել և պայքարել հանուն նրա, որպեսզի անցյալի ողբերգությունները չկրկնվեն ո՛չ ներկայում, ո՛չ էլ ապագայում։

Հաղթանակի 80-ամյակի նախօրեին Ռուսաստանում ընդունվեց «1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու մասին» օրենքը։ Թող բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը դառնա ոչ միայն հարգանքի տուրք, այլև դաս։ Թող այն միավորի բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը, ովքեր չեն բաժանում ժողովուրդներին աշխարհագրությամբ և շահերով, ովքեր կիսում են նրանց ցավն ու հույսը»,- հայտարարության մեջ շեշտում է Զատուլինը։

Լրահոս

Միջուկային զենքը Եվրոպային անվտանգություն չի ավելացնի. Պեսկով
Կրեմլը դեռ չի հրապարակել Ստամբուլում կայանալիք բանակցությունների պատվիրակության կազմը
Ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին կսպասի ուկրաինական կողմին. Պեսկով
Իրանը մայիսի 16-ին բանակցություններ կվարի ԵՄ 3-ի հետ միջուկային հարցի շուրջ
Չափերդ ճանաչի, այ տղան էլ ես դու, արա՛ Լևոն․ լարված իրավիճակ՝ ԱԺ–ում
Al Wasat. Զինված բախումները Տրիպոլիում շարունակվում են
Թրամփը Սիրիայի նախագահին կոչ է արել կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ
Գիտե՞ք ինչքան գիտելիքներ ենք ձեռք բերել «Կրթվելը նորաձև է» դասընթացի ժամանակ, հաճույք ենք ստացել
Փորձում են բոլոր արժեքները որակազրկել. Սեյրան Օհանյան
«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում
Իրանն ու Ռուսաստանը պատրաստվում են Պուտինի այցին Իսլամական Հանրապետություն
Առաջին անգամ եմ լսում. Էդուարդ Աղաջանյանը` Շահրամանյանի հրամանագրի մասին
Վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների վրա․Փաշինյանի սրացումներն չեն մարսում
Կարևոր
Արծրուն Հովհանսիյանը ուղիղ կա՞պ ա ունեցել Հիտլերի հետ. Գառնիկ Դանիելյան
Հութիները հաղորդել են Բեն Գուրիոնի օդանավակայանին հարվածների մասին
ԵՄ դատարանը ֆոն դեր Լայենին պատասխանատու է համարել պատվաստումների մասին տեղեկությունները թաքցնելու համար
Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել միջուկային բանակցությունները
Al Arabiya. Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել անվտանգ տարածքներ
Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում բանակցություններ վարելու Կիևի խնդրանքները փոխանցել Պուտինին

Լրացուցիչ նորություններ

...

Միջուկային զենքը Եվրոպային անվտանգություն չի ավելացնի. Պեսկով

Կրեմլը դեռ չի հրապարակել Ստամբուլում կայանալիք բանակցությունների պատվիրակության կազմը

Ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին կսպասի ուկրաինական կողմին. Պեսկով

Իրանը մայիսի 16-ին բանակցություններ կվարի ԵՄ 3-ի հետ միջուկային հարցի շուրջ

Al Wasat. Զինված բախումները Տրիպոլիում շարունակվում են

Թրամփը Սիրիայի նախագահին կոչ է արել կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

Իրանն ու Ռուսաստանը պատրաստվում են Պուտինի այցին Իսլամական Հանրապետություն

Հութիները հաղորդել են Բեն Գուրիոնի օդանավակայանին հարվածների մասին

ԵՄ դատարանը ֆոն դեր Լայենին պատասխանատու է համարել պատվաստումների մասին տեղեկությունները թաքցնելու համար

Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել միջուկային բանակցությունները

Al Arabiya. Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել անվտանգ տարածքներ

Լուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում բանակցություններ վարելու Կիևի խնդրանքները փոխանցել Պուտինին

Կրակոցներ, անօդաչու թռչող սարքի խափանում Պակիստանի սահմանին

Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-ի

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանը

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

Թեհրանի մերձակա քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպումը