Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կատարն ու Եգիպտոսը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկում են 5-7 տարով հրադադար կնքել․ BBC


Կատարցի և եգիպտացի միջնորդները Գազայում պատերազմը դադարեցնելու նոր բանաձև են առաջարկել։ Այս մասին BBC-ին հայտնել է Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի բանակցություններին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ այն նախատեսում է 5-ից 7 տարի տևողությամբ հրադադար, բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների ազատման դիմաց, պատերազմի պաշտոնական ավարտ և Իսրայելի լիակատար դուրսբերում Գազայից։

Վերջին հրադադարը խախտվել է մեկ ամիս առաջ, երբ Իսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունը, որի ձախողման համար երկու կողմերը միմյանց են մեղադրում։ Իսրայելը չի ​​մեկնաբանել միջնորդների ծրագիրը։

Միևնույն ժամանակ, երկուշաբթի երեկոյից ի վեր Գազայի հատվածում իսրայելական մի շարք ավիահարվածների հետևանքով զոհվել է 22 պաղեստինցի, BBC-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Առողջապահության նախարարության պաշտոնյան։ Նա ասել է, որ մարդիկ սպանվել են Խան Յունիսում, Ջաբալիայում, Բեյթ Լահիայում և Գազա քաղաքում։ Եվ 45 մարդ վիրավորվել է։

Տեղի բնակիչներն օդային հարվածները բնութագրել են որպես «չափազանց ինտենսիվ»։ Ականատեսների խոսքով՝ հարձակումների հետևանքով ոչնչացվել են տասնյակ բուլդոզերներ և ծանր տեխնիկա՝ սարքավորումներ, որոնք ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող մունիցիպալիտետներն օգտագործում են ճանապարհները վերաբացելու, ավերակները մաքրելու և փլատակների տակ մնացած զոհերին փրկելու համար։

Տանկեր են նկատվել նաև Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի հարավային հատվածում։

Քանի որ Իսրայելը շարունակում է հարձակումը, Կահիրեն բանակցություններ կանցկացնի ՀԱՄԱՍ-ի հետ, որոնք ամենաբարձր մակարդակով կներկայացնեն նրա քաղաքական խորհրդի ղեկավար Մոհամմեդ Դարվիշը և գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայյան։

Այս հանդիպումը տեղի է ունենում մի քանի օր անց այն բանից հետո, երբ շարժումը մերժել էր Իսրայելի վերջին առաջարկը, որը ներառում էր ՀԱՄԱՍ-ի զինաթափման պահանջ՝ վեցշաբաթյա զինադադարի դիմաց։ Անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ չի դադարեցնի պատերազմը՝ մինչև ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը և բոլոր պատանդների վերադարձը։ ՀԱՄԱՍ-ը պահանջել էր, որ Իսրայելը պարտավորվի դադարեցնել պատերազմը մինչև պատանդների ազատ արձակումը։

Բանակցություններին ծանոթ պաղեստինցի պաշտոնյան BBC-ին ասել է, որ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի կառավարումը «ազգային և տարածաշրջանային մակարդակով» համաձայնեցված ցանկացած պաղեստինյան կազմավորմանը հանձնելու պատրաստակամության մասին։ Նա ասել էր, որ դա կարող է լինել Արևմտյան ափին գտնվող Պաղեստինի ինքնավարությունը կամ նորաստեղծ վարչական մարմին։

Նեթանյահուն բացառել է Պաղեստինի ինքնավարության ցանկացած դերակատարում Գազայի ապագա կառավարման գործում, որը 2007 թվականից ի վեր կառավարվում է ՀԱՄԱՍ-ի կողմից։

Թեև դեռ վաղ է գնահատել հաջողության հավանականությունը, աղբյուրը ներկայիս միջնորդական ջանքերը որակել է լուրջ՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը ցուցաբերել է «աննախադեպ ճկունություն»։

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի վրա հարձակվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ սպանելով մոտ 1200 մարդու, հիմնականում՝ քաղաքացիական անձանց, նաև 251-ին որպես պատանդ տարել Գազա։

Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել, որի հետևանքով զոհվել է 51,240 պաղեստինցի, հիմնականում՝ քաղաքացիական անձինք։ Այս տվյալները հրապարակել է ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի Առողջապահության նախարարությունը։

Կահիրեում Պաղեստինի դեսպանատունն իր աշխատակիցներին, որոնք համակարգել են Գազայից եգիպտական ​​հիվանդանոցներ բժշկական տարհանումները և նպաստել մարդասիրական օգնության մատակարարմանը, հրահանգել է ընտանիքների հետ տեղափոխվել եգիպտական ​​Արիշ քաղաք, որը գտնվում է Գազայի հետ սահմանի մոտ։

Լրահոս

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել
Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան
Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու

Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի

Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո

Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար

Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն

Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ

Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին

Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան