Իրանում ուրանի հարստացումը բոլորի կողմից ընդունված փաստ է, և չնայած դրա մակարդակի առումով արևմտյան երկրների հնարավոր մտահոգություններին, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններում, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ուրանի հարստացումն իրողություն է, ընդունված փաստ, և մենք պատրաստ ենք ամրապնդել վստահությունը (ամերիկյան կողմի հետ), չնայած հնարավոր մտահոգություններին, բայց ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ», - Արաղչիի խոսքն է մեջբերել իրանական SNN պետական գործակալությունը։