ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և հանձնվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալին, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
«Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և ներկայացվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի առջև»,- գրել է նա։Վոլոդինը նշել է, որ Կալլասը անցել է սպառնալիքների և վերջնագիր է ներկայացրել ոչ միայն ԵՄ երկրներին, այլև ԵՄ-ին անդամակցելու հարցերը քննարկող թեկնածուներին՝ պահանջելով, որ նրանք զերծ մնան Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց Մեծ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ։
«Կալլասի հայտարարությունը անհարգալից է նրանց հիշատակի նկատմամբ, ովքեր զոհաբերել են իրենց՝ փրկելով աշխարհը ֆաշիզմից»,- հավելել է Պետդումայի նախագահը։