Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$593.08

BTC

$84659

ADA

$0.650009

ETH

$1621.17

SOL

$130.13

12 °

Yerevan

4 °

Moscow

40 °

Dubai

13 °

London

11 °

Beijing

14 °

Brussels

3 °

Rome

13 °

Madrid

BNB

$593.08

BTC

$84659

ADA

$0.650009

ETH

$1621.17

SOL

$130.13

12 °

Yerevan

4 °

Moscow

40 °

Dubai

13 °

London

11 °

Beijing

14 °

Brussels

3 °

Rome

13 °

Madrid

Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իր


Այսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանութան քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանն ու ոստիկանության Շենգավթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:


Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:


Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:


Նշված նրբանցքի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի:


Պարեկներն ու Շենգավիթի ոստիկանները սահմանազատել են տարածքը, մինչև դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները:


Վերջինները վնասազերծել են կասկածելի իրը:


Պլաստմասսե շշի մեջ եղել է բենզին, մեծ քանակի մեխեր, և առանձին միացված ցելոֆանե զանգված, որի մեջ առկա է եղել բրոնզանման նյութ:


Սակրավորները այն տեղափոխել են անվտանգ վայր:


Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն:


Ոստիկաններն ու քննիչները արդեն մոտավոր գիտեն դեպքի հանգամանքները, շարժառիթը և կասկածյալների ինքնությունը:


Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար
Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն Հովասափյան
Կլինի՞ ես կռանթն առնեմ դնեմ, թե քացով տալու եք պոկե՞ք. Փաշինյանը՝ Շվանիձորի բնակիչներին (տեսանյութ)
Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան
Սերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրին
Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ)
Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը
Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին
«Ջուրը սենց եք օգտագործում, դրա համար էլ ջուր չկա, խի՞ չեք մի բանով փակում»․ Փաշինյանը՝ շվանիձորցիներին (տեսանյութ)
Դատախազը խնդրել է դատարանին Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր ճանաչել դուստրերի նկատմամբ բռնnւթյnւն գործադրելու մեջ
Համբուրգի զբոսաշրջային վայրում անհայտ անձը արցունքաբեր գազ է կիրառել. ավելի քան 40 մարդ է տուժել
Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն Այվազյան
ՃՏՊ՝ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ
Այս տարի 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 22 դեպք է գրանցվել. ՆԳՆ պաշտոնյա
Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել. Թաթոյան

Լրացուցիչ նորություններ

...

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ)

Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին

Դատախազը խնդրել է դատարանին Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր ճանաչել դուստրերի նկատմամբ բռնnւթյnւն գործադրելու մեջ

Այս տարի 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 22 դեպք է գրանցվել. ՆԳՆ պաշտոնյա

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա

Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ

Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը

Գեղարքունիքում հայրը 16-ամյա որդուն կախված է գտել

46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու մեջ

Արմավիրի բանտի աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկ են դրել. ինչպես են իրավապահները վնասազերծում այն (տեսանյութ)

Վաղը Ծաղկազարդն է. ո՞րն է օրվա խորհուրդը

Քաղաքացիները՝ Փաշինյանի վերընտրվելու մասին․ հարցում (տեսանյութ)

Արցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել, որ մեկնեն մասնակցելու կարատեի Եվրոպայի առաջնությանը

Իշխանությունը մայիսի 21-ից հետո կարող է փակել Արցախի ներկայացուցչությունը. Լարիսա Ալավերդյան

Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը բեմադրություն էր․ Արարատի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ովքեր և ինչու են առաջացնում կադրային ճգնաժամ առողջապահության ոլորտում

Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում