Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեզ համար լուծումը հստակ է՝ պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա դիտարկմամբ՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա ունենալ արդյունավետ քննարկում՝ գալու որոշակի լուծումների

«Ես գերադասում եմ կենտրոնանալ ներկայի և ապագայի հետ կապված իրողությունների վրա։ Պատմական հարցերի վրա կենտրոնանալու պարագայում, թե որ տարածքն ում է պատկանել 100 տարի առաջ կամ որ կողմն է ավելի շատ մարդ սպանել՝ մենք կներքաշվենք մեկ այլ հակամարտության մեջ։ ՀՀ կառավարության ցանկությունն է կայուն և վերջնական խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ առաջին հերթին ներառելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Մենք հաջողության ենք հասել երկար բանակցությունների արդյունքում և համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի բովանդակությունը։ Այժմ ցանկանում ենք շուտափույթ խորհրդակցություններ սկսել՝ պայմանագրի ստորագրման տեղն ու ժամանակը որոշելու համար»,- ասաց Միրզոյանը։

Արդյոք պայմանագրի ներկա տեքստը պատասխաններ է տալիս հնարավոր բոլոր հարցերին. Միրզոյանի կարծիքով՝ բնավ ոչ։ Նա համոզմունք հայտնեց, որ աշխարհում չկա որևէ պայմանագիր, որը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները։ Ըստ Միրզոյանի՝ սա պարզապես հարաբերությունների վերսկսման հիմք է, իսկ ինչ վերաբերում է խնդրահարույց հարցերին, ապա նրա խոսքով՝ կողմերը կարող են շարունակել քննարկումները՝ նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության համար։

«Սա սկիզբն է, և մեր կարծիքով՝ պետք է ձևավորել հանձնաժողով, որը կքննարկի խնդրահարույց մյուս հարցերը։ Կարևոր է, թե կողմերն ինչ են հաղորդում իրենց հասարակություններին, կարևոր է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ մեսիջներ են ուղարկում աշխարհին։ Հարցն այն է՝ կրկին փորփրո՞ւմ ենք անցյալը, թե կառուցում ենք միասնական, բարգավաճ ապագա մեր քաղաքացիների համար։ Մեր հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը խոսեց որոշ նախապայմանների մասին։ Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։

Այդ կառույցի գոյությունն իմաստ չունի, եթե չկա հակամարտություն։ Գետնի վրա մենք չունենք որևէ հակամարտություն, բայց միևնույն ժամանակ չունենք փաստաթղթով ամրագրված խաղաղություն, ստորագրություններով հավաստվող հարաբերությունների կարգավորում։ Կարող ենք շարունակ փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է. մենք պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։

Կարող ենք ստորագրել ցանկացած պահի, րոպեների ընթացքում։ Եկեք ի վերջո ստորագրենք խաղաղության պայմանագիրն ու ձևավորենք համատեղ հանձնաժողով, որի մասին արդեն հիշատակեցի իմ խոսքում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Ջեյհուն Բայրամովն իր հերթին կրկին խոսեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Հակադարձելով նրան՝ Միրզոյանն ընդգծեց, որ հայկական կողմը նույնպես կարող է հղումներ կատարել Ադրբեջանի Սահմանադրությանը, սական հավելեց, որ դա ամենևին հայելային կամ համաչափ մոտեցման ցուցաբերում չէ։

«Այո՛, ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, սակայն մեր հարևան երկրի Սահմանադրության մեջ էլ նշված է, որ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է նախորդ հանրապետության իրավահաջորդը։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն իր սուվերենությունը հռչակել է ավելի մեծ տարածքի վրա, քան ներկայիս Ադրբեջանն է՝ ներառելով անկախ Հայաստանի տարածքների որոշ մասը։ Այնպես որ հարցը կրկին վերաբերում է մոտեցումներին, նրան, թե ինչից ենք սկսում մեր երկխոսությունը։ Ուզում ենք բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո սկսել համագործակցությունը, թե հենվում ենք այն հարցերի վրա, որոնց վերաբերյալ արդեն ունենք համաձայնություն»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ այժմ առկա է աննախադեպ իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձանության են եկել խաղաղոթյան պայմանագրի բովանդակության շուրջ՝ ճանաչելով մինյանց տարածքային ամբողջականությունը, որը հաստատվել է ԽՍՀՄ-ի լուծարումից հետո։

«Ի վերջո մենք հենվու՞մ ենք այս իրողության վրա, թե պատրաստվում ենք անտեսել պատմական այս հնարավորությունը և բանակցությունների սեղանին դնել խնդրահարույց նոր հարցեր։ Իմ համոզմամբ՝ այդ դեպքում գործընթացը երբեք չի ավարտվի»,- նշեց նա: Անդրադառնալով ադրբեջաբնական կողմի այն դիտարկամնը, թե ՀՀ Սահմանադրությունից բխում է այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունը բաց, հանրային փաստաթուղթ է, յուրաքանչյուր ոք կարող է ստուգել և տեսնել, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա որևէ դրույթ, որը վկայում է այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ «Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը շարունակ բարձրաձայնում այս հարցը։

Չէ՞ որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի կետերից մեկով երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դա միանգամայն ընդունելի դիրքորոշում է։ Կա նաև այն մոտեցումը, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում կատարել իրենց ներքին օրենսդրությանը՝ դրանով իսկ արդարացնելով խաղաղության պայմանագրի ստորագրման ձախողումը։

Մենք համոզված ենք, որ բոլոր խոչընդոտների հաղթահարման ամենակարճ ուղին պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է»,- եզրափակեց Միրզոյանը։ 
    

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը