Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում:
Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։
Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և ավելի, թույլ չէր տալիս ապահովել ծովային և օդային տարածքի անվտանգությունը։
Այժմ որոշվել է հրաձգության սահմանափակումներով վարժանքներ անցկացնել նաև Ճապոնիայում։
Ճապոնիայի կաբինետի քարտուղար Յոշիմասա Հայաշին հաստատել է, որ նման զորավարժությունները ներկայումս քննարկվում են, բայց հավելել է, որ վայրը դեռ որոշված չէ և խոստացել է, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն անվտանգությունն ապահովելու և տեղի բնակչությանը տեղեկատվություն տրամադրելու համար։