Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլից ազատվելու պրոցեսը և հետնիկոլական շրջանն ունի լուրջ ռիսկեր․ Վահե Հովհաննիսյան

Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը ձախողվեց, որովհետև միտքը, ազգային կապիտալը և քաղաքական ինստիտուտներն իրար չհանդիպեցին. զարգացան զուգահեռ կյանքերով, և կուլմինացիան Նիկոլի իշխանությունն էր։

Օրերս մասնակցում էի Նյումեգ հրատարակչության կազմակերպած՝ Տիգրան Հայրապետյանի գրքի շնորհանդեսին։ Նյումեգը լուրջ գործ է արել՝ հինգհատորյակով թողարկել է Տիգրանի քաղաքագիտական աշխատությունները՝ ամփոփելով նրա ժառանգությունը։ Սա իրոք կարևոր է՝ մեր քաղաքագիտական մտքի և իրական բանավեճի աղքատացման (անապատացման) ֆոնին։Շնորհանդեսի ընթացքում հիշեցրին Տիգրանի մի ձևակերպումը՝ ասված երևի 30 տարի առաջ, որ մեր պետությունը միտք է ուզում, ու մեր փոխարեն ոչ ոք դա չի անի։ Մենք պետք է մեր երկրում միտք գեներացնենք, առանց մտքի ոչ մի զարգացում չի լինի։Այսօրվա անմիտ Հայաստանի համար սա որպես վերակենդանացման ուղերձ է հնչում։ 

Անմտությունը` գովելի, կարծիք չունենալը՝ հաջողության կարևոր պայմանԱնմտությունը մեզ շատ երկար է ուղեկցել։ Մեր պետական, քաղաքական և հանրային ինստիտուտները լեցուն են եղել անմտությամբ, իսկ ազգային կապիտալն ընդհանրապես ապրել է վայրի պատկերացումներով՝ պատասխանատվության և քաղաքակրթական գրեթե զրոյական ցուցանիշներով։

Հայկական «պետական մտածողության» երկնակամարում մինչև վերջերս վառ էր օվկանիոսի մյուս կողմից հնչող «բարոյա-էթիկական քարոզը»։ Հայկական օջախները, ուսուցչանոցները, բակերը, խոհանոցները լեցուն էին դրանով։ «Քարոզչի»՝ սրա-նրա «տուն մտնելու» սպառնալիք-ուղերձները մեր ազգային դեֆոլտի ամփոփումն էին։Բայց նույնիսկ սա չէ ամենավտանգավորը. եթե հետադարձ հայացքով նայենք, թե խորհրդարանական խմբակցություններում 20-25 տարի շարունակ ինչ տոկոս էին կազմում ոչ տառաճանաչները, ինքնուրույն անգամ մեկ նախադասություն ձևակերպելու անունակները, տասնամյակներով որևէ միտք չձևակերպածները, թե քանի´ կիսագրագետ, կրիմինալ նախարար, մարզպետ ու քաղաքապետ ենք ունեցել, ապա էլ ինչի՞ վրա զարմանանք։ 

Հայաստանում պաշտոններն ընկալվել են որպես փող աշխատելու, իսկ այնուհետև՝ մի կողմ քաշվելու տրամպլին։ Քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է պաշտոնաթողությունից հետո անմիջապես լքել Հայաստանը, քանի՞ նախարար ու անգամ՝ նախագահ։ Չէ՞ որ սա խոպան չի, սա մեր պետությունն է, որը զարմանալիորեն անտեր տարածքի ընկալում ստացավ։2018-ի իրադարձությունների ժամանակ ասել եմ, որ շատ վտանգավոր է 10 հազար դրամով քվեարկողների հեղափոխությունը։ 10հազար դրամով քվեարկելն ու Նիկոլին աստվածացնելը մտքի բացակայության տարբեր դրսևորումներն են։ Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ ավելի լավ հասարակություն և ավելի լավ քաղաքացի ունենալու համար։ Ոչինչ։

Մեր անմտությունը հանգեցրեց նրան, որ սխալ հասկացվեց, թե ինչի մասին է մեր պետությունն ընդհանրապես։ Հիմա, երբ տեսանելի ոչ մի լավ սցենար չկա, իսկ աշխարհն այնպիսին է, որ այսօր թույլատրված են քաղաքների և գյուղերի ռմբակոծությունը, ոչնչացումը, բռնի տեղահանություններն և ցեղասպանությունը, մեզ համար միտքը դառնում է ամենակարևոր գործոնը, որը կարող է փրկության ելքեր ձևակերպել։Նիկոլից ազատվելու պրոցեսը և հետնիկոլական շրջանն ունի լուրջ ռիսկեր։

Հայաստանի հետպատերազմյան վերականգնումն ընդհանրապես պահանջում է լուրջ ինտելեկտ, լուրջ աշխարհայացք, ժամանակի և հնարավորությունների ճիշտ ընկալում, աշխարհի հետ խոսելու ճիշտ լեզու։ Եվ, իհարկե, ազնվություն։ Այսօրվա վիճակը, երբ պետական մտածողությամբ փոքր շերտն ապրում է իր կյանքով (հուսահատության շեմին), փող ունեցողները՝ իրենց կյանքով, և լայն զանգվածները՝ իրենց, շատ դժվար է լինելու ապագան։ Առաջիկա լիդերության կարևորագույն անելիքը պետական մտքի, ազգային կապիտալի և ինստիտուտների ներդաշնակությունը ստանալն է։

Մնում է հասկանալ՝ իսկ արդյոք լիդերության հայտ ներկայացնողները սա հասկանո՞ւմ են։ Արդյոք, գոնե այսքանից հետո, մեր երկրում ամենաթանկը մի՞տքը կլինի, թե՞  կլինի ինչպես սովորաբար։Վահե ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս

Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին
FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան
Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին
Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը

Լրացուցիչ նորություններ

...

Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար

Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին

Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա

Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում

Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու

Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի

Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո

Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար

Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել