Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի կամակատար դատավորը «լայեղ չարեց» լսել ԱԺ պատգամավորներին ու գեներալներին


Արդարադատությունը Հայաստանում այսօր հերթական ծանր պարտությունը կրեց։ Այսօր՝ ապրիլի 4-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։ Վկայի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց դատարանին մեղադրյալներ Գագիկ Սարգսյանի, Վահագն Հովհաննիսյանի և Արշամ Գալստյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու վերաբերյալ՝ հայտարարելով, թե խափանման միջոց կալանքի հիմքերը մնում են նույնը։ Նիստերի ընթացքում դերասանական մեծ տաղանդով և հատկապես Գագիկ Սարգսյանի նկատմամբ թունոտ ու թշնամական վերաբերմունքով աչքի ընկնող դատախազը պնդում է, թե ազատ արձակվելու դեպքում կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պարագայում նրանք իբրև թե կարող են խոչընդոտել դատաքննությանը կամ ազդել գործով վկաների կամ նույն գործով 2024թ. մարտ ամսին կալանավորված, սակայն քննիչներին ցանկալի ցուցմունքներ տալու համար մի քանի ամիս անց ազատ արձակված, այժմ՝ առանձնացված գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Էդուարդ Պետրոսյանի վրա, որն այսպես կոչված՝ «ՔՊ-ի դեմ ահաբեկչության» գործով այս պատմության միակ ռեալ հանցանք գործողն է։ Հենց նա է 2024թ. փետրվարի 10-ին պայթուցիկ նետել ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարևանի բակ, բայց նախաքննության մարմինները չգիտես՝ ինչու առանձնացրել են նրան հիմնական գործից։


Այսօրվա դատական նիստին ներկա էին նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արգիշտի Գևորգյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և իրավապահ համակարգի երկու անվանի գեներալներ՝ արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը և ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, որոնք եկել էին իրենց ստորագրություններով դատարանին երաշխավորելու, որ Գագիկ Սարգսյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դեպքում նա չի խոչընդոտի քննությանը և չի խուսափի դատական նիստերից։ Սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանը, անտեսելով Գագիկ Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանի ներկայացրած բոլոր փաստարկներն ու հիմնավորումները, նաև նրա կողմից ներկայացրած միջնորդությունն ու պատգամավորների և գեներալների երաշխավորությունը, բավարարեց դատախազի միջնորդությունը՝ երկարացնելով Գագիկ Սարգսյանի կալանքը ևս երեք ամսով։ Երեք ամսով երկարացվեցին նաև Վահագն Հովհաննիսյանի և Արշամ Գալստյանի կալանքի ժամկետները։ Սույն դատավորը, ժողովրդական լեզվով ասած, «լայեղ չարեց» նույնիսկ լսելու Գագիկ Սարգսյանի համար երաշխավորելու եկած ԱԺ պատգամավորներին ու գեներալներին։ Երբ որոշումն ընթերցելու ժամանակ պաշտպան Մկրտիչ Դավթյանը հայտարարեց, որ նրանք ցանկանում են ներկայանալ դատարանին և իրենց խոսքն ասել, դատավոր Արմինե Մելիքսեթյանը քամահրական շպրտեց. «Մի՛ ընդհատեք»։ Ինչով, իհարկե, հերթական անգամ հաստատեց, որ պարզապես կատարում է ամենավերևից եկած հրամանը` կատարել դատախազի բոլոր հրահանգները և ամեն կերպ պահել Գագիկ Սարգսյանին ու մյուսներին անազատության մեջ։ Իսկ թե արդյոք այս ամենը քրեադատավարական նորմերի կոպտագույն խախտում և արդարադատության ոտնահարում չէ, դա էլ թողնում ենք իրավագետների մասնագիտական գնահատականին ու դատավոր Արմինե Մելիքսեթյանի խղճին։


Արամ Սարգսյան

Լրահոս

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Եգիպտոսը հերքում է Թութանհամոնի դամբարանի փլուզման մասին տեղեկությունները
Կոնգրեսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը կախված է Թրամփից
Լուվրի տնօրենը փորձել է հրաժարական տալ թանգարանի կողոպուտից հետո
Սարկոզին բանտում սկսել է գիրք գրել
Գյումրիում բախումներից հետո 4 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել, սպասվում է կալանք
Խոշոր վթար Վանաձորում․ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
Արժեքավոր ծառեր են կտրել
Լուվրից գողացված զարդերը ապահովագրված չէին. Le Parisien
Իրավապահները կրկին Գյումրու քաղաքապետարանում են․ ՀՀ փոխվարչապետը ողջունել է Ալիևի հայտարարությունը (տեսանյութ)
Զելենսկին առաջարկել է հրադադար հաստատել ներկայիս առաջնագծի երկայնքով
Ինձ ծեծողները Ավինյանի մտերիմներն են․ Արթուր Չախոյանը հայտնում է միջադեպի մանրամասները (տեսանյութ)
Կատարը Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ․Պուտինի և Թրամփի հանդիպման ամսաթիվը որշված չէ. Պեսկով (տեսանյութ)
Չեխիան Ուկրաինային արբանյակ կնվիրի
Խաչանովը պարտվել է Վիեննայի մրցաշարի առաջին շրջանում
Կարևոր
Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը կալանավորվել է
Չեմ հավատում, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինան կհաղթի․ Թրամփ (տեսանյութ)
Գիտնականները հորինել են իմպլանտ, որը կօգնի կույրերին մասամբ վերականգնել տեսողությունը
Քրեական ոստիկանները օտարերկրյա քաղաքացու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել
ChatGPT-ի բջջային լսարանի աճը դանդաղել է

Լրացուցիչ նորություններ

...

Իրավապահները կրկին Գյումրու քաղաքապետարանում են․ ՀՀ փոխվարչապետը ողջունել է Ալիևի հայտարարությունը (տեսանյութ)

Ինձ ծեծողները Ավինյանի մտերիմներն են․ Արթուր Չախոյանը հայտնում է միջադեպի մանրամասները (տեսանյութ)

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը կալանավորվել է

Այո՛, սատարելու եմ ՀՀ վարչապետին․ Ստեփան Ասատրյան

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

«Տուշոնկա 2» շոույին հաջորդեցին քաղաքան ուղորդումները. Գոհար Մելոյան

ՀՀ-Վրաստան անցակետերում երթևեկությունը վերականգնվել է. ակտիվիստին ծեծելու գործով 1 անձ է ձերբակալվել

Սնունդը փտում է Լարսի անցակետի հերթերում, վարչապետը սրտիկ անելով հեծանիվ ա քշում․ Դանիելյան

Լարսի վիճակը Պապոյանի ու իր վերադասի ձախողումն է. Գառնիկ Դանիելյան

Ժողովրդի վրա մուռ ունեին, որ Սարիկին չէին ընտրել, դրա համար գյումրեցուն խոշտանգելով ձերբակալեցին

ՀՀ-ն ողջունում է Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին․ վարչապետի խոսնակ

Հունվարի 1-ից ժամկետային զինծառայությունը կլինի 1,5 տարի

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

Անհիմն մեղադրանքով հեռացնում են գործի նվիրյալ տնօրենին․ ուսուցչուհի

Պաշտոնապես դիմել ենք ՌԴ կառավարությանը․ ունենք դրական արձագանք․ Պապոյանը՝ վարորդների խնդրի մասին

Այն, որ Վարդանիկը լափակեր է, հանցագործ և կրիմինալ, տեսանելի է. Վահագն Ալեքսանյան

Վ. Ղուկասյանը 6 ամիս հետո կաշառք ա կերել, կամ ուզել ա ուտի ու, չի փոխվել էդ մարդը. Ռ. Ռուբինյան

Արևմտյան «օձն» սկսում է կուլ տալ ինքն իրեն. «Վարդանիկ» օպերացիային նաև արցախցիներ են մասնակցել

Գործը մի՛ խառնեք ընտանիքի հետ, աղջիկնե՛ր, ձեր ամենամեծ առաքելությունը երեխա ունենալն է․ պատգամավոր

Ես չեմ ճանաչում կաշառակերությանն աջակցող գեթ մեկ ՀՀ քաղաքացի. Ռուբեն Ռուբինյան