Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գալյանը կարծես թե ստանձնել է հայ-ադրբեջանական պրոցեսի «խոհանոցային մունետիկի» դերակատարում. քաղաքական վերլուծաբան


«Արդարադատության նախարար Գալյանը կամա, թե ակամա, բայց կարծես թե ստանձնել է հայ-ադրբեջանական պրոցեսի «խոհանոցային մունետիկի» դերակատարում: Օրինակ, նա էր շաբաթներ առաջ արել տարօրինակ հայտարարությունը, թե նոր Սահմանադրությունը պետք է լինի այնպիսին, որ չխանգարի այսպես կոչված խաղաղության պայմանագրին»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա կարծիքով, փաստորեն, ոչ թե պայմանագիրն է լինելու ՀՀ Սահմանադրության ենթակա, այլ Սահմանադրությունն է հարմարեցվելու պայմանագրին: Սա իրավա-քաղաքական «նոու-հաու» է, որը սակայն իր մեջ պարփակում է թերեւս պարզապես շատ պարզ իրողություն, որ Սահմանադրության փոփոխությունը ամբողջապես Ադրբեջանի նախապայմանն է, այլ ոչ թե այսպես ասած Հայաստանի ներքին օրակարգ: «Երեկ էլ արդարադատության նախարարը անում է հետեւյալ հայտարարությունը. «Թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, որ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի»: Ինչի՞ մասին է այս խոսքը: Խաղաղության պայմանագրի կնքման կոնցեպտը ո՞րն է: Եթե պայմանագիրը պատրաստ է, ապա դրա կնքումը պահանջում է ընդամենը տեղի ու ժամի շուրջ պայմանավորվածություն, գուցե սեղանների դասավորության, այսպես ասած ինտերիերի հարցերմ բայց դրանք ներառել ինչ որ «կոնցեպտի» մեջ, կլինի իհարկե զավեշտալի: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ կառավարության անդամը ասելով խաղաղության պայմանագրի կնքման տանող կոնցեպտ, նկատի ունի որոշակի քաղաքական քայլերի ու ձեւաչափերի շարք, շարանք, կառուցվածք: Եվ այստեղ թերեւս ավելորդ չեմ համարի հիշեցնել այն, ինչին անդրադարձել էի նաեւ առավոտյան՝ Բաքվում Գերմանիայի նախագահ Շտայնմայերի հայտարարությանը, թե Ադրբեջանի պայմաններն իրականանալի են, հնարավոր է պայմանագրի ստորագրման արգելքների լուծում: Տրամաբանությունը հուշում է, որ այդպիսի տեղեկությունը պետք է նվազագույնն առիթ դառնա պաշտոնական Երեւանից հարցման, մոտավորապես հետեւյալ տրամաբանությամբ՝ «հեր Շտայնմայեր, դուք ի՞նչ գործ ունեք Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախապայմանների իրականանալի լինել-չլինելու հետ»: Բայց, չի հնչում այդպիսի հարցադրում, Հայաստանում Գերմանիայի դեսպանը չի հրավիրվում ԱԳՆ՝ այդ հարցը լսելու համար: Հետեւաբար, առաջանում է մյուս հարցը՝ հատկապես կոնցեպտի վերաբերյալ նախարարի խոսքի պարագայում: Արդյո՞ք այն, ինչ Բաքվում հնչեցրել է Շտայնմայերը, չի քննարկվել Երեւանում, եւ ավելին՝ չի «փոխանցվել» Երեւանից, հատկապես պայմանագիրը ստորագրելու շուրջ խորհրդակցություններ սկսելու այն առաջարկի շրջանակում, որ մոտ երկու-երեք շաբաթ առաջ արել էր Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւին՝ ֆեյսբուքյան գրառումով»։

Լրահոս

Ալեն Սիմոնյանն իր հարսանիքի օրը մասնակցում է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի տարանցիկ բեռների նոր խմբաքանակ
Գիշերը Ռուսաստանը հարվածել է Կամենսկոյեին և Բորիսպոլին․ կան զոհեր ու վիրավորներ
Հայանիստ-Էջմիածին ճանապարհին բախվել են «Opel»-ը, «Mercedes»-ը, «Ford Transit»-ը․ կան վիրավորներ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում
«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է
Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան
Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր

Լրացուցիչ նորություններ

...

Ալեն Սիմոնյանն իր հարսանիքի օրը մասնակցում է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին

Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան

Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)

Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

Հայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Գերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը

Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան

Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)

Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան