Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որքան շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այնքան լավ կլինի Հայաստանի և Ադրբեջանի համար. Իրանի փոխարտգործնախարար

«Շատ լավ նորություն է, որ համաձայնագիրը վերջանական տեսքի է բերվել։ Մեր կարծիքով, որքան շուտ ստորագրվի այդ փաստաթուղթը, այդքան լավ կլինի երկու երկրների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար։ Շատ արյունահեղություն, ատելություն և պատերազմ ենք տեսել տարածաշրջանում, ժամանակն է վերջ տալ դրան»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Թեհրանը գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ համաձայնությունը։


«Հավատացած ենք, որ հարկավոր է կենտրոնանալ այն հնարավորությունների վրա, որոնք կբացվեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Իսկ Իրանը, որպես երկու երկրների բարեկամ, պատրաստ է բարեկամության ձեռք մեկնել Հայաստանին և Ադրբեջանին, չենք վարանի անել հնարավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար։ Հարկավոր է կենտրոնանալ ապագայի վրա։ Նախկինում երկու երկների միջև խնդիրներ են եղել, սակայն ռազմական ճանապարհով կարգավորում լինել չի կարող, դա միշտ ժամանակավոր լուծում է։ Անցյալը անցյալում է։ Հիմա ժամանակն է, որ երկու ժողովուրդներն էլ տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան հարաբերությունները կարգավորելու համար։ Մասնավորապես՝ տնտեսական դաշտում մեծ ներուժ կա, Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» կնքման դեպքում դրանից կօգտվի ամբողջ տարածաշրջանը»,–ասաց նա։


Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերում» նախագծին, և դրա հնարավոր ազդեցությանը տարածաշրջանում, Մաջիդ Թախտ Ռավանչին ասաց.


«Կարծում եմ, որ հարևան երկրների միջև կապը փաստ է, և դա պետք է հարգել։ Հարևան երկրների միջև տրանսպորտային միջանցքները, այդ երկրներին կապող երթուղիները կարևոր են առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Մենք աջակցում ենք հարևան երկրների միջև կապերի դիվերսիֆիկացմանը, դա լավագույն միջոցն է, որի շնորհիվ ժողովուրդները կարող են օգուտներ քաղել իրենց երկրների հարաբերություններից։ Իրանը և Հայաստանը որպես հարևաններ կարող են օգտագործել տարբեր հնարավորություններ։ Օրինակ, Հայաստանը կարող է հասնել Իրանի մյուս հարևաններին՝ օգտվելով Իրանի ճանապարհներից ու երկաթուղային համակարգից։ Եվ հակառակը, Իրանը Հայաստանի միջոցով կարող է միանալ Հայաստանի հարևան երկրներին, ուստի հաղորդակցությունները կարևոր են հարևան երկրների միջև առևտուրը դիվերսիֆիկացնելու համար։


Հարցին, թե ինչպես է Թեհրանը գնահատում այն, որ Հայաստանը զարգացնում է նաև համագործակցությունը ԵՄ–ի հետ, Իրանի փոխարտգործնախարարը պատասխանեց.

«Ցանկանում եմ ընդգծել, որ հարաբերությունների զարգացումը յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ներքին գործն է։ Դա վերաբերում է նաև ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերություններին։ Մենք չենք խառնվում մեր հարևանների ներքին որոշումներին։ Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացումը դրական ենք գնահատում։ Այդ համատեքստում կարող են առաջ գալ Հայաստան–Իրան–ԵՄ եռակողմ գործակցության հնարավորություններ, ինչը մենք կողջունենք։ Կարող ենք տարածաշրջանը միասին զարգացնել, կարելի է մտածել այդ մասին»։

Լրահոս

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 977 տոննա քաշով
Թրամփը փորձում է զրկել դիվանագետների երեխաներին ԱՄՆ քաղաքացիությունից
Մոսկվան նոր ուղերձ է հղել Մայր Աթոռին․ Թրամփը Մոսկվա է ուղարկում խաղաղության առաջարկ
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն
102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը
Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան
Ալեն Սիմոնյանն իր հարսանիքի օրը մասնակցում է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի տարանցիկ բեռների նոր խմբաքանակ
Գիշերը Ռուսաստանը հարվածել է Կամենսկոյեին և Բորիսպոլին․ կան զոհեր ու վիրավորներ
Հայանիստ-Էջմիածին ճանապարհին բախվել են «Opel»-ը, «Mercedes»-ը, «Ford Transit»-ը․ կան վիրավորներ
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում
«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է
Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է

Լրացուցիչ նորություններ

...

Ալեն Սիմոնյանն իր հարսանիքի օրը մասնակցում է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին

Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան

Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)

Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

Հայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

Գերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը

Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան

Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)

Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)

ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան