ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությանը` համաձայնության հասնելու Ուկրաինայի հարցում, այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ, որ նա (Պուտինը) պատրաստվում է կատարել համաձայնագրի իր մասը։ Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է նա համաձայնագիր կնքում, որպեսզի մենք դադարեցնենք ռուսաստանցի զինվորների, ուկրաինացի զինվորների և մյուս մարդկանց կորուստը», - նշել է ԱՄՆ նախագահը։Նա նաև նշել է որ չի ցանկանում լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի համար։
«Բայց ես կարծում եմ՝ դուք գիտեք, որ այդպես էլ կանեի, եթե մտածեի, որ նա չի անում իր աշխատանքը», - հայտարարել է Թրամփը: