Մյանմայի Միության Հանրապետությունը մեկշաբաթյա ազգային սուգ է հայտարարել երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով, որը շուրջ 1700 մարդու կյանք է խլել, այդ մասին հայտարարել է Մյանմայի Միության Հանրապետության պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ և ավագ գեներալ Մին Աուն Հլայնը։
«Ցավակցություն հայտնելով մարդկային զոհերի և կորստի կապակցությամբ՝ յոթ օր՝ 31.03.2025-ից մինչև 06.04.2025-ը, սգո օրեր են հայտարարվել ազգային մակարդակով:
Ազգային դրոշը պետք է խոնարհվի այս օրերին», - ասվում է Մին Աուն Հլայնի հայտարարության մեջ: