Իսրայելական հրետակոծությունների հետևանքով Գազայի հատվածի տարբեր շրջաններում մարտի 31-ին 19 մարդ է զոհվել, այս մասին հայտնել է Al Jazeera-ն։Ավելի վաղ՝ մարտի 30-ին, Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազայի հատվածում 76 պաղեստինցի էր զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին և Թուլկարմ բնակավայրերում իսրայելական ուժերը հարյուրավոր բնակելի տներ ու խանութներ են ոչնչացրել:
Ջենինի և Թուլկարմի ճամբարների բնակչությունը վտարվել է զենքի սպառնալիքով, ինչի արդյունքում տեղահանվածների թիվը Արևմտյան ափի հյուսիսում հասել է ավելի քան 45 000-ի:
Թուլկարմ բնակավայրում և նրա ճամբարներում իսրայելական ուժերի կողմից իրականացվել են ձերբակալություններ։