Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին. Ավետիք Չալաբյան


Անվերջ երկար օրվա և անքուն գիշերվանից հետո վերադառնում եմ Գյումրիից Երևան, և ցանկանում եմ հակիրճ կիսվել որոշ թարմ դիտարկումներով: Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ա) գործող իշխանությունը Գյումրիում հսկայական ռեսուրս էր կենտրոնացրել, սեփական հաղթանակն ապահովելու նպատակով, և համարյա ոչ մի միջոցներից դրա համար չէր խորշում: Երեկ ես ականատես եմ եղել նախկին արատավոր բարքերից պրակտիկորեն ցանկացածի կրկնությանը, բազմաթիվ ու բազմապիսի ընտրախախտումների, դա էլ թերևս բացատրում է, թե ինչպես 2021 թ. ընտրողների 7800 ձայն ստացած ուժը երեկ համարյա 17000 ձայն կարողացավ ստանալ:

բ) դրանով հանդերձ, ընդդիմությունն իր աշխատանքով կարողացավ արդյունավետ հակազդեցություն կազմակերպել, հավաքական մոտ 27 000 ընտրողների ձայն ստանալով, և վստահ հաղթանակ արձանագրելով: Այն, որ ընդդիմությունը հանդես էր գալիս տարբեր առաջնորդներով, միայն առավելություն էր, քանի որ ի հեճուկս տարածված կարծիքի «միասնական փրկչի» մասին, տարբեր թեկնածուների առկայությունը, մի կողմից, հնարավորություն է տալիս մոբիլիզացնել հասարակության տարբեր շերտեր, որոնց այլապես դժվար է համախմբել, մյուս կողմից էլ բարդացնում է իշխանության գործը՝ սևացնելու իր հակառակորդներին: Դրա պակասը, ի դեպ, հիմա էլ չկար, բայց արդյունավետությունը միարժեք չէր, դատելով վերջնական արդյունքից:

գ) քվեարկությանը նախորդած քարոզարշավի ընթացքում գործող իշխանությունը ևս պարբերաբար միացնում էր ռեպրեսիվ մեքենան, իսկ լռության օրերին շարունակում էր հակառակորդների դեմ բացահայտ հակաքարոզչությունը, ընդհուպ մինչև համեմված ատելությամբ, դրան գումարվեց քվեարկության օրվա բազմաթիվ խախտումները:Այս ամենով հանդերձ, նրա ֆինանսական, քարոզչական և վարչական ռեսուրսը չբավարարեց հաղթանակ կորզելու համար, սա կարևոր արձանագրում է, որը հնարավոր չէ այլևս անտեսել: Սրա պատճառները բազմաթիվ են (ավելի մանրամասն ապագայում կանդրադառնամ), սակայն փաստենք, որ Հայաստանում իրողություն է փոխվել, և իշխանության (ցանկացած) անպարտելիության մասին առասպելն երեկ հօդս ցնդեց, իր չափազանց հեռու գնացող հետևանքներով:

դ) Այս պատճառներից մեկը (թեև ոչ միակը) քաղաքացիական հասարակության աճած ակտիվությունն է: Երեկ Գյումրիի բոլոր ընտրատեղամասերում մեծ աշխատանք կատարեց մեր «ՀայաՔվեն», սակայն նույն այդ տեղամասերում ես պատիվ եմ ունեցել համագործակցել մի շարք այլ դիտորդական կազմակերպությունների անդամների, լրագրողների, հանձնաժողովների անդամների հետ, որոնք մեծ պատասխանատվությամբ յուրաքանչյուն իր տեղում կատարում էին իրենց աշխատանքը, և միասին ապահովում Հայաստանում մրցակցային ընտրությունների ինստիտուտի կայացումը: Թեև երեկվա ընտրությունները հեռու էին իդեալական կոչվելուց, առանց այդ հարյուրավոր ակտիվ քաղաքացիների նվիրված աշխատանքի, պատկերը շատ ավելի վատ կլիներ:

Այսքանով սահմանափակեմ իմ հակիրճ դիտարկումները: Շատերը հիմա սպասում են հետընտրական զարգացումներին, և մտահոգվում, որ ընդդիմության դժվար ձեռք բերված հաղթանակը նորից չվատնվի: Դրա մասին առանձին, մինչ այդ շնորհավորում եմ գյումրեցիներին իրենց կատարած դժվարին ընտրության համար, և շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց հետ բախտ վիճակվեց համագործակցել այս բեկումնային և հետաքրքիր օրերին»:

Լրահոս

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա

Լրացուցիչ նորություններ

...

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել

Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը

ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի

Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն

Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան

Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ

ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից

Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ

Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ)

Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան

ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ

ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ