Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը չի ենթարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին և պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հարձակման։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքերը մեջբերել է Mehr-ը։ Թանգսիրին ընդգծել է, որ Իրանը երբեք չի բանակցի իր հրթիռային ծրագրի կամ դիմադրության ճակատի հնարավորությունների շուրջ։ Նա նշել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերությունների իր հարևանների հետ և չի ներկայացնում սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությանը՝ Թանգսիրին նշել է, որ նման որոշումը բարձրաստիճան պաշտոնյաների իրավասության ներքո է, սակայն, եթե նման հրաման տրվի, իր ուժերը պատրաստ են այն իրականացնել։