Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ լուծման օգտին, բայց դրա սկզնապատճառների վերացման պայմանով, այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Մուրմանսկում «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիների հետ հանդիպման ժամանակ
։«Հասկանալի է, որ հակամարտությունը, որի մասին ես խոսեցի այնուամենայնիվ, բարդ է և պահանջում է հանգամանալից քննարկում և մոտեցում։ Մենք կողմ ենք այն բանին, որ այս բոլոր հարցերը լուծվեն խաղաղ միջոցներով, բայց սկզբնապատճառների վերացման պայմանով, որոնք հանգեցրել են այսօրվա իրավիճակին», - ասել է Պուտինը:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ռուսական կողմը հակամարտության լուծման խաղաղ տարբերակներ է առաջարկել դեռ 2022 թվականին։