Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, որը նպաստում է երկու երկրների միջև հակամարտության դադարեցմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանի ավելի կայուն և անվտանգ ապագայի առաջ մղմանը, այս մասին հայտարարություն է տարածել Եգիպտոսի արտգործնախարարությունը:
Եգիպտոսը հաստատել է, որ այս քայլը վերջին տարիներին երկու երկրների գործադրած ջանքերի արդյունքն է և արտահայտում է երկու երկրների միջև առաջին իսկ հնարավորության դեպքում խաղաղության համաձայնագիր ստորագրելու ձգտումը։